Չնայած որ, Աստվածաշնչում ասվում է «Սիրիր մերձավորիդ», գիշերային դատարկ փողոցներում այդ մերձավորի հայտնվելը այնքան հաճելի զգացում չի առաջացնում։ Հատևապես եթե մութ, նեղ արահետում դուք մենակ եք իսկ մերձավորները մի քանիսն են։

Դու քայլում ես, ոտքերդ ահից թուլանում են։ Ինքդ սկսում ես հիվանդագին մտածել, թե կոնկրետ ինչպես են պատրաստվում քեզ «սիրել»՝ փայտով, քարով, թե ուղակի դանակով։
Լավ է նրանց համար, ովքեր ինքնապաշտպանական միջոցների են տիրապետում՝ կարող են իրենք իրենց պաշտպանել, իսկ ինչ անեն նրանք, ովքեր չեն կարող։ Ուր փախչել, ինչպես դրսևորել ձեզ։ Ահա և առաջարկում ենք հետևյալ տարբերակները։
Առաջին. Ամենահեշտ, արդյունավետ և ապահով տարբերակը։
Մութն ընկնելուն պես ընդհանրապես փողոց դուրս չգալ։ Շատ պարզ է, փակում ենք բոլոր դռներն ու անկյունները և տնից ընդհանրապես դուրս չենք գալիս։
Լինելով հեշտ և արդյունավետ՝ խնդրի լուծման ամենաձանձրալի և անմիտ
տարբերակն է։ Սա ինչ կյանք է,եթե վախենում ես ապրելը։ Փակվել մեր բնում մկան կամ այլ կրծողի նման։ Անտանելի է ուղակի։
Երկրորդ, որը ժամանակին շատ ու շատ հեղինակություն էր վայելում՝ զինված։ Բնակչությունը մի ժամանակ աշխուժորեն ձեռք էր բերում ինքնապաշտպանական միջոցներ։ Այս միջոցների արդյունավետությունը պարզվեց, ավելի քիչ է քան սպասվում էր։
Եթե հատկապես հարձակվողները մի քանիսն են, ապա զենքից օգտվելու հնարավորությունները քչանում են։ Զենքը պետք է հանել պայուսակից, գրպանից, որը ոչ միշտ է հնարավոր։
Այդ ժամանակ զենքերի օգտագործման փորձը կդիտվի որպես դիմադրություն և ձեզ ոչ թե կսկսեն վախեցնել, այլ միանգամից սպանել։
Երրորդ: Որոնց մասին հաճախ գրում են գրքերում՝ ուսումնասիրել ինքնապաշտպանական հնարքները ավազակներից ու փողոցայիններից պաշտպանվելու համար։ Նման գրքերի հեղինակները անհրաժեշտ են համարում ներկայացնել և նկարներով պատկերել, թե ինչպես պատասխանել դանակի հարվածին՝ ուժ գործադրել կամ տապալել հակառակորդին։
Սակայն անմիտ կլինի կարծել, որ այդ գրքային խորհուրդներով հնարավոր է որևէ արդյունքի հասնել։ Այդ ամենը հնարավոր է սովորել միայն մարզադահլիճներում՝ հմուտ մարզիչի ղեկավարությամբ։
Այսպիսով, ունենք երեք տարբերակ. Նստել տանը, փոխհրաձգության ենթարկվել կամ կռվել։
Առաջինը՝ նսեմացնում է ինքնասիրությունդ։
Երկրորդը ՝անապահով է։
Երրորդը՝ պահանջում է երկարատև մարզումներ մարզադահլիճներում։
Այսպիսով, վերոհիշյալ տարբերակները քննարկելով, միևնույնն է դուք զոհ եք։
Չգիտես ինչու այդ նողկալի անձանց մտքով անցել է, որ կարող են իրենց թույլ տալ ձեզ ահաբեկել։ Ահա թե ինչումն է խնդիրը։ Եվ դա տեղի չի ունենա, եթե դուք պոտենցիալ զոհի տպավոույթյուն չթողնեք։
Ահա թե ինչը մենք պետք է ուսումնասիրենք։
Զոհի հոգեբանություն և վախ Դիտարկենք մի իրական պատմություն.
Մարդուն փողոցում անընդհատ անհանգստացնում են, փորձում ահաբեկության ենթարկել։ Եվ մի քեղեցիկ օր նրա համբերության բաժակը լցվում է, և որոշում է իր համար զենք գնել։ Մի շաբաթ, մի ամիս զենքով շրջում է, սակայն ոչ մեկ չի անհանգստացնում։
-Պետք էր միայն զենք գնել և ոչ ոք չի մոտենում, մի՞թե իմ ճակատին գրված է ա՛յդ մասին,-մտածում էր նա։
Որոշ առումներով, այո, գրված է։ Այդ հիմարները չգիտեն, որ դուք զինված եք, բայց նրանք զգում են դա ձեր պահվածքից։
Ահա,՛նայեք, նկատելով մի խումբ կասկածելի մարդկանց, անցորդը վախենում է, որ իր վրա ուշադրություն կդարձնեն։ Դրա հանար էլ նա փորձում է թաքնվել։
Հոգեբանորեն կարելի է բցատրել հետևյալ կերպ.
Նա կծկվում է, ինքնապաշտպանական դիրք է ընդունում - հարվածից է պաշտպանվում։
Հայացքը թաքցնում է, ուրիշ կողմ է նայում կամ ոտքերի տակ- ուզում է աննկատ մնալ։
Քայլվածքը փոխվում է, ոտքերը սկսում են դողալ- պայքարում է փախչելու ցանկության հետ։
Անկախ իր կամքից սկսում է շտապել, քայլերը արագացնում է- հուսալով խուսափել վտանգից։
Իր տեսքով և վարքագծով անցորդը լիովին ազդանշան է տալիս.« Ես զոհ եմ, շատ հեշտ որս։ Ես ձեզանից շատ եմ վախենում։ Նույնիսկ վախենում եմ ձեր հետ հայացքով հանդիպել։ Եվ ես չգիտեմ ինչպես վարվել, եթե ձեր մոտ իմ հանդեպ հանցագործ մտքեր առաջանան»։
Մի խոսքով զոհին մատնում է իր վարքագիծը, որով նա ցույց է տալիս, որ չպետք է գտնվեր այդ վայրում, այդ ժամին։
Եթե դուք կարծում եք, որ մութ ժամերին դրսում գտնվելը ձեր համար սխալ քայլ է, վտանգավոր, հիմար արարք,ապա դուք ՝ անկասկած, զոհ եք։
Այդ պատճառով էլ ինքնապաշտպանության հիմնական սկզբունքը այն է, որ մարդը պետք է իրեն փողոցում այնպես դրսևորի, կարծես իր տանն է և ճիշտ ժամին, ճիշտ տեղում է ։
Վախի հաղթահարում Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ դժվար է ինքդ քեզ պահել այնպես, կարծես տանն ես։ Եվ դժվար է այն պատճառով, որ վախենում ես։ Հատկապես սարսափելի է գտնվել մի խումբ տարօրինակ և կասկածելի մարդկանց ընկերակցությամբ։ Ինչպե՞ս հաղթահարել այդ վախը։ Ի՞նչ անել։ Հիմա քննարկենք մի քանի տարբերակներ, և մի քանի վարժությունների շնորհիվ հաղթահարենք վախը։
Փակենք աչքերը և պատկերացնենք, որ հարձակվում է ահաբեկիչը և պահանջում ,օրինակ, բջջային հեռախոսը։ Պատկերացնում ենք, որ նա զինված է կամ զինված չէ, ինչպես կցանկանաք։ Եվ ձեզ հաջողվում է հաղթել նրան։ Բացելով աչքերը՝ համոզված եմ, որ ձեզ ավելի ինքնավստահ եք զգում և ավելի ինքնահաստատված։ Կատարելով այս վարժությունը մի քանի անգամ, պատկերացնելով տարբեր իրավիճակներ և ինքնապաշտպանության մեթոդներ՝ կարելի է ասել, որ դուք որոշ չափով պատրաստ եք նման իրավիճակներից դուրս գալու համար։ Փողոցում այդ ամենը դժվար թե ստացվի պատկերացնելով, քանի որ դուք ուղակի չեք հասցնի դա անել։ Դրա համար էլ ավելի լավ կլինի նախօրոք պատրաստվել։
Վախի հաղթահարման լավ ձև է նաև բարձր գոռալը։ Բարձրաձայն գոռալով կամ ճչալով՝ դուք ոչ միայն դուրս կբերեք վախը ձեր միջից, այլև վախ կներշնչեք դիմացինի հոգեբանության մեջ։
Ինքդ քեզ ոստիկան Եթե անցորդը վախենում է ավազակից, ապա ումից է վախենում ավազակը։
Այո՛, ոստիկանից։
Այս դեպքում ինչու վախենալ, գոռալ, կարելի է ուղակի ոստիկան կանչել։
Բայց խոսքը հիմա դրա մասին չէ։ Ավազակը իրոք վախենում է միայն ոստիկանից և կարելի է դա օգտագործել։ Ով գիտի,թե դուք ոստիկան եք, թե ոչ։ Այս հնարքի համար անհրաժեշտ է ինքնաձայնագրիչ, որի վրա ձայնագրված կլինի ոստիկանների մի քանի րոպեի խոսակցություն։ Եթե դուք գիշերով փողոցով քայլում եք և նկատում եք կասկածելի մարդկանց, անմիջապես միացրեք այդ սարքը։ Եվ այն փաստը, որ դուք ոստիկանությունից չեք, բոլորովին չի խանգարի՝ ոչ մեկի մտքով դա չի էլ անցնի։
Կամ դուք կարող եք կրել համապատասխան հագուստ, որի վրա գրված կլինի ՊՆ /Պաշտպանության նախարարություն/ կամ ԱՖԲ /Անվտանգության ֆեդերալ Բյուրո/։ Եվ զբոսնեք ինչքան կցանկանաք։ Նման հագուստը ձեզ կպաշտպանի, և որ հատկապես` մեջքի հարվածից։ Ոչ մեկի մտքով չի էլ անցնի, որ գրվածքը դեկորատիվ բնույթ է կրում։ Դուք ինքներդ ի՞նչ կմտածեիք։ Այդ գրվածքը պետք է լինի տեսանելի և լավ ընդգծված։ Բայց, իհարկե, նման համազգեստով քաղաքում շրջել չի կարելի։
Զգու՛յշ, կատաղի շուն է
Հսկա շունը կվախեցնի ցանկացած մարդու, ով կփորձի հարձակվել ձեր վրա։
Ահա և ձեզ մի խորամանկ առաջարկ ևս։ Նկատելով կասկածելի մարդկանց մոտեցող մի խումբ` կանգնեք և քաշեք շան վզակապից, ստեղծելով տպավորություն, որ շունը կատաղած է և կարող է վնասել։ Շունը կարող է և շատ անվնաս լինել, սակայն ոչ ոք չգիտի այդ մասին։

Կարելի է նաև շուն չունենալ, սակայն այնպիսի տպավորություն ստեղծել, որ այն ձեզ հետ է։
· Դուք կարող եք կանչել շանը, իբր նա մոտակայքում է։
·Ձեռքում պահել շան վզակապը կամ նման այլ պարագա, որը կասի այն մասին, որ դուք շան հետ եք, իսկ եթե դա էլ համոզիչ չի թվա, ապա բոլոր պատահածներին հարցրեք, արդյոք նրանք ճանապարհին շուն չեն նկատել։
Պատահական ընկերակիցներ Հնարք` ձեզ հետապնդելու դեպքում։
Ձեզ հետևում են։ Հնարավոր է ուզում են կողոպտել, իսկ միգուցե դա պատահական անցորդ է։ Իրավիճակը շատ լարված է։
Եվ եթե դուք քայլում եք մարդաբնակ տարածքով, ապա կա մի շատ հեշտ միջոց` իրավիճակը պարզելու համար։ Կանգնեք և սկսեք գոռալ` նայելով որևէ տան պատուհանին. օրինակ` «Արա՜մ,Արա՜մ»։
Մի ամաչեք, գոռացեք այնպես անկաշկանդ, կարծես այդպես էլ պետք է։ Եթե ձեզ իրոք հետապնդում են, այս հնարքի միջոցով, դուք կկարողանաք շրջվել և հնարավորություն կունենաք ճիշտ գնահատել իրավիճակը։
Այն րոպեին, երբ դուք գոռում եք, ձեր վրա հավանաբար չեն հարձակվի, դա մեծ ռիսկի հետ է կապված, քանի որ ինչ որ Արամ կարող է հայտնվել։
Այս հնարքի նպատակը շատ հասկանալի է` տպավորություն ստեղծել, թե դու մենակ չես։ Բացի դրանից, երբ որ դուք գոռում եք, դա լարվածություն է ստեղծում, ինչ որ վատ է ազդում անձի հոգեբանության վրա։
Այս սրամտությունը կարելի է կիրառել նաև օրվա ցանկացած ժամի։ Երբ ձեզ ինչ որ տհաճ մարդիկ մոտենում են և պահանջում առանձնանալ, որպեսզի իրենց սև գործն անեն ավելի հանգիստ միջավայրում։ Զոհը հայտնվում է բավական բարդ իրավիճակում . գոռալ դեռ չարժի, փախչել նույնպես` վատ կվերջանա։
Իսկ ի՞նչ անել։ Ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից։
Այս դեպքում առաջարկում ենք հետևյալ տարբերակը, կանգնում և գոռում եք իբր ձեզ մոտեցող ծանոթին։ Հրելով նրանց` վազում եք իբր նրա կողմը։ Եթե առանց պատճառի փախչեք և հեռանաք, նրանք ձեզ կհետապնդեն, իսկ այս դեպքում տպավորություն կստեղծվի, որ դուք ուղղակի հեռացաք ձեր ծանոթի մոտ և մենակ չեք։
Ծայրահեղ դեպքեր 


Եթե ոչինչ չի օգնում, մնում է վերջինը` պայքարել, կռվել։ Լավ կռվել կարելի է սովորել մարզադահլիճներում, գրքերով ուսումնասիրել։ Այժմ կա շատ մեծ հնարավորություն։ Փողոցային կռիվները ոչ մի սահմանափակումներ չեն ճանաչում։ Տեղի են ունենում կախված իրավիճակից։ Եվ ինչքան ավելի քիչ սահմանափակումներ ու սահմանված նորմեր, այնքան լավ։ Ինչքան հասարակ, այնքան լավ։

Պարտադիր չէ ուշադրություն դարձնել շարժումների ձևերին և առավել ևս տեսքին։
Ձեր խնդիրը տվյալ դեպքում հասցնել մաքսիմալ վնաս, մինիմում ժամանակահատվածում։
Եվ վերջապես մի կենտրոնացեք դանակի կամ այլ զենքի վրա։ Ուշադրություն դարձրեք միայն ու միայն ինքնապաշտպանությանը։ Հարկավոր է ուղղակի իմանալ մի քանի ինքնապաշտպանական հնարքներ։ Կարևոր չէ, թե դուք դրանք ինչպես եք իրականացնում, կարևորը այն է, որ դուք կարողանաք դրանք կիրառել և պաշտպանել ինքներդ ձեզ։
Աղբյուրը`
Շահախաբեություն և Ինքնապաշտպանություն