ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ

Բարի գալուստ! Այս ֆորումում քննարկվում է Անձնական ԻնքնաԿատարելագործման վերաբերյալ թեմաներ: Խորհուրդ չի տրվում մինչև 18 տարեկան անձանց մուտքը: Ֆուրումի հիմնական բաժինները հյուրերի համար անտեսանելի են:
Текущее время: 20 окт 2014, 15:15

Часовой пояс: UTC + 4 часа




Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 2 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: ԻՆՉ Է ԱՍՏՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Новое сообщениеДобавлено: 12 дек 2009, 14:06 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ԻՆՉ Է ԱՍՏՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Изображение
Մարդու բանական նոր մակարդակի բարձրանալու հնարավորությունն այսօր հրամայական պահանջ է դարձել: Մարդը պետք է մտածի տիեզերքի չափանիշներով, այդ դեպքում միայն նա ի վիճակի կլինի տիեզերական մասշտաբներ ունեցող խնդիրներ լուծել: Դա նոր մտածելակերպ է, հասարակական կեցության նոր որակ և միանգամայն այլ փոխհարաբերություններ` ընդհանրապես, իսկ Հայաստանի կյանքում` հատկապես:

Բացի զուտ գործնական-կիրառական խնդիրների լուծումից, տիեզերական մտածողությունը արմատական ազդեցություն է գործում նաև մարդու հոգեկան աշխարհի վրա: Խորհրդավոր համարվող գիտելիքների մեջ թափանցելը բացահայտում է մարդկային բանականության ուժը, նրա հնարավորությունների անսահմանափակությունը:

Գիտությունն ամենակարող չէ, նա կարող է միայն սահմանափակել մեր ընտրության հնարավորությունները: Օրինակ` գիտությունը մեզ սովորեցնում է, թե ինչպես անջատել ատոմի ներսում եղած էներգիան, բայց գիտությունը երբեք չի ասի` պետք է այն անջատել, թե ոչ: Դեռևս հին աշխարհի խոշորագույն մտածող Սոկրատեսը մարդկային գործունեության հիմքում դնում էր երեք չափանիշ` ճշմարիտը, գեղեցիկը և բարին: Ճշմարտության հարցը չի կարելի լուծել այն դեպքում, երբ գիտելիքները սահմանափակված են նյութական աշխարհում, իսկ տիեզերքը մենք վատ գիտենք: Պատճառը հենց դա է, որ մենք հեռանում ենք ճշմարտությունից, այսինքն` մարդկային գործունեությունը ճիշտ ճանապարհի վրա չէ:
Изображение
Խոր անցյալից մարդկությանը հայտնի է, որ տիեզերական մարմինները ներգործում են մարդու վրա, կենդանական և բուսական աշխարհի վրա, ողջ երկրագնդի վրա: Մարդը բոլորովին էլ զուր չէ իր հայացքն անընդհատ հառել լուսատուներին, աստղալից երկնքին: Մի՞թե միայն լուսափայլ երկնքի գեղեցկությունն է հրապուրել նրան. բոլորովին էլ ոչ. մարդը հոգով կապված է զգում իրեն երկնքին և կարոտի զգացում է ունենում:

Նեղ, մասնագիտական ուսումնասիրությունները չեն կարող մարդու համար ճանաչելի դարձնել տիեզերքի անգնահատելի օրենքներն ու օրինաչափությունները: Դրանց հասնելու համար անհրաժեշտ է բազմակողմանի զարգացում, որոնումներ` հուզող հարցի տիրույթներում, որոնք անպայման կհասցնեն հաջողության:

Գլխավորն այստեղ այն է, որ բոլոր փորձերը, ստուգումներն ու ուսումնասիրությունները ապացուցում են ոչ միայն դրանց ճշմարտությունը, այլև դրանցից ոչ մեկը չի ժխտում մյուսին: Այդ խորհրդավոր գիտելիքների միավորումը դեռևս ամբողջական չէ, սակայն ունի մեծ կիրառություն և միայն դրա հետ ծանոթացումն է ջերմացնում մարդու սիրտն ու հոգին, հիացնում է նրան իր հզորությամբ և վեհությամբ: Ինչու՞ արհամարհել այդ գիտելիքները, լինել կտրուկ ժխտող և կործանել սեփական ապագան, այն դեպքում, երբ դեռևս խոր անցյալում հայ ժողովուրդն անտարբեր չի անցել այդ ամենի կողքից: Ավելին` հայ ժողովուրդն ունի այնպիսի մշակումներ և բանաձևեր, որոնք թաքնված գիտելիքների նախանձելի հավաքածու են, և որոնք չկան շատ ժողովուրդների մոտ: Այդ գաղտնիքները մեզ պետք են ամեն օր, ամեն ժամ: Դրանք անուշադրության մատնված գանձեր են, այնինչ մի քանի դրամի համար մարդիկ կարող են սակարկել իրար հետ:

Մենք գիտենք, որ գոյություն ունեն բազմաթիվ բանաձևեր և օրինաչափություններ, որոնք կյանք են մտել առանց տրամաբանական խիստ ապացուցման, բայց իրենց գերազանց արդարացնում են համապատասխան ոլորտում կիրառությունների ժամանակ: Օրինակ` դիտարկենք քիմիայի ոլորտից վերցված Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակը: Մենդելեևը այն կազմելիս, դասակարգումը կատարելիս հաշվի է առել բնության մեջ այդ տարրերի միջև գոյություն ունեցող կապը, փոխազդեցությունն ու ներդաշնակությունը: Նա նկատել է, որ իր ձեռքի տակ ունեցած տվյալներում, որոշ նյութեր բացակայում են, որոնց պատճառով ընդհատվում է դրանց ներդաշնակությունը: Նյութերը դասակարգելիս 57-րդ վանդակում գտնվող լանթանից հետո հաջորդը` հաֆնիումը, նա համարակալել է որպես 72-րդ տարր` հաստատ համոզված լինելով, որ 57-րդից մինչև 72-րդ տարրը գոյություն ունեն քիմիական այլ տարրեր, որոնք դեռ հայտնագործված չեն: Այդ անհայտ տարրերը հետագայում հայտնաբերվեցին և լրացրին այդ ներդաշնակությունը: Դրանք, ինչպես հայտնի է, լանթաիդներն են, որոնք ածանցվել են լանթանից, տարբերվում են նրանցից և ունեն համապատասխան անվանումներ: Նույն կերպ 89-րդ վանդակին հաջորդում է 104-րդը, այսինքն` ակտինիումից հետո պետք է լինեին 14 այլ տարրեր, և նոր միայն ռեզերֆորդիումը: Հետագայում պարզվել է, որ դրանք ակտինիդներն են: Սա նշանակում է, որ Մենդելեևը մտածել է տիեզերական չափանիշներով և կանխատեսել տարրական մարմինների միջև եղած այն օրինաչափությունը, որը դրանք դարձնում է ամբողջական: Այդ ամենի շնորհիվ է նա կերտել այն անգնահատելի ստեղծագործությունը, որին մենք ընդամենը պարբերական աղյուսակ ենք անվանում:

Վերադառնանք մեր խնդրին և մտածենք այսպես. եթե այդ տարրերը կազմում են այդօրինակ ներդաշնակ, անթերի մի թագավորություն, որը նույնպես ենթակա է բնության և մարդու իշխանությանը, ապա այդպիսին է նաև բուսական և կենդանական աշխարհն իր դասակարգումով: Արդյոք միայն մա՞րդն է քաոսային վիճակում գտնվող, անկատար գոյություն: Տարրական մասնիկների աշխարհը, բուսական և կենդանական աշխարհի այդօրինակ ներդաշնակության վրա իշխում է մարդը, որը նրանց հետ վարվում է իր տրամաբանությամբ և իր մտահղացումների համաձայն ստեղծում նոր, ավելի կատարելագործված որակ: Մարդն այնպես է կապված այդ երեք թագավորությունների հետ, որ առանց դրանց ինքն էլ գոյություն ունենալ չի կարող: Քանի որ մարդը կատարելագործում է իրենից ցած գտնվող գոյությունները, ուրեմն մարդուց բարձր կանգնած գոյություններն էլ կատարելագործում են մարդուն, որը շատ անգամ այդ պահերն անվանում է դժբախտություն կամ տխրություն, սակայն դրանք միայն մարդու օգտին են: Քանի որ մարդուն չի կարող հակադրվել ո՛չ բույսը, ո՛չ կենդանին, այդպես էլ մարդը չի կարող հակադրվել իրեն կատարելագործողներին: Սակայն մարդը կենդանական համարվող մնացած օրգանիզմներից տարբերվում է իր բանականությամբ, ի վիճակի է հասկանալ իր բնական վիճակը և հնարավորությունների սահմաններում ինքն էլ մասնակցել իր կատարելագործման աշխատանքներին:

Մարդը, հասկանալով իր դերը կյանքում, կա՛մ գնում է ճիշտ ճանապարհով, կա՛մ թողնում է իրեն բախտի քմահաճույքին և հետո զարմանում այս կամ այն իրավիճակներում հայտնվելու վրա: Մարդը պետք է նկատի ունենա, որ եթե ինքը զարգացում` էվոլյուցիա չի ապրում, ապա ապրում է ինվոլյուցիա, այսինքն` հետզարգացում, ընդհուպ մինչև դադարում է մարդ լինելուց:
Изображение
Եթե մարդը ցանկանում է լինել ավելի կատարյալ, պետք է շարունակի իր զարգացումը մինչև իր կյանքի վերջը, իսկ եթե նրա համար ավելի թանկ են հաճույքները, թող գնա դրանց հետևից, այսինքն` ձախ և ներքև, բայց թող նկատի ունենա, որ հեշտ չի անցել այն ճանապարհը, որը նրան մարդ է դարձրել: Հետդարձի ճանապարհը լի է ոչ միայն հաճույքներով, այլև փորձանքներով ու դժբախտություններով: Շատ անգամ մարդը մահանում է այն պատճառով, որ շեղվում է իր ճանապարհից և գնում դեպի անկում, ինվոլյուցիա: Մահն այդ դեպքում ընդհատում է անկումը, ինչ խոսք, նորից մարդու օգտին, վերացնում է անիմաստ կյանքը:

Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությամբ բազմակողմանի կապ հաստատեց էներգիայի և շարժվող զանգվածի միջև: Այն է.
E = mc2 = m0c2
√1- v2
c2

որտեղ E-ն էներգիան է, m-ը շարժման մեջ գտնվող զանգվածը, m0-ն հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարմնի զանգվածը, V-ն շարժման արագությունն է, իսկ C-ն լույսի արագությունը:
m = m0__
√1- v2
c2


Այդ բանաձևից ստացված բանաձևի մեջ խորանալու դեպքում տեսնում ենք, որ եթե շարժվող մարմինը շարժվի լույսի արագությամբ, ապա նրա զանգվածն անընդհատ կմեծանա:

Այս բանաձևերը գիտականորեն ընդունված են, կիրառելի միայն լույսի արագությունից փոքր արագությունների համար, իսկ նրան հավասար կամ ավելի մեծ արագությունների դեպքում խնդիրը կապվում է տիեզերական օրենքների, նրանց օրինաչափությունների հետ: Եթե նույնիսկ տեսականորեն ստացվի սրա ապացույցը, միևնույն է, այն մարդկային մտածողությամբ ո՛չ հնարավոր է ըմբռնել, ո՛չ էլ պատկերացնել, ուր մնաց թե գործնականում ստուգել կամ կիրառել: Սակայն տիեզերական մասշտաբով մտածողությունը թույլ է տալիս պատկերացնել, որ տիեզերքի պայմաններում դրանք իրենց արդարացնում են և կիրառելի են:

Մաթեմատիկայի բնագավառում նման բանաձևերը բազմաթիվ են, որոնցից շատերն ընդունվում են առանց ապացուցման և ունեն մեծ կիրառություն: Գիտնականները դրանց շնորհիվ հասնում են նոր, նույնպես կիրառելի ճշմարիտ եզրահանգումների և բացահայտումների:Изображение


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԻՆՉ Է ԱՍՏՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Новое сообщениеДобавлено: 12 дек 2009, 14:53 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Նկատենք, որ ոչ միայն բարձրագույն մաթեմատիկան, այլև տարրական մաթեմատիկան է շատերին անմատչելի: Ուրեմն ինչպե՞ս պետք է տանել այդ մարդկանց դեպի զարգացում, երբ նրանք հեռու են կանգնած մաթեմատիկական տրամաբանությունից:
Изображение
Այդ խնդիրը լուծվել է դեռևս տասնյակ հազարավոր տարիներ առաջ, խելացի մարդիկ գտել են դեպի կրոն տանող ճանապարհը:Կրոնը մարդկային մտածողության բարձրագույն աստիճանին է պատկանում, այն իր ծագումով աստվածային պետք է լիներ, սակայն իր բնույթով մարդկային է: Յուրաքանչյուր կրոնում կան բարձրագույն ոգեղեն մակարդակի հասած մարդիկ, բայց նրանց ոչ թե կրոնն է ոգի տվել, այլ նրանք են իրենց հոգին դրել կրոնի մեջ: Դա նրանց հատկությունն է, դա ինչ-որ ուժ է, որը բխում է նրանց ներքին գոյությունից, ոչ թե կրոնն է նրանց դարձրել այդպիսին: Իրականում մեծ ուժը իջել է նրանց մեջ և մտել նրանց հետ շփման մեջ: Նրանք շատ բան կարող են հասկանալ և պատմել ուրիշներին, չնայած ոմանք մեծամտանալով իրենց աստված են համարում և հասնում խելագարության` չդիմանալով բարձրագույն ուժերի ազդեցությանը: Ծովից վերցրած մի բաժակ ջուրն ունի ծովի ջրի հատկությունները, բայց ոչ ոք չի ասի, որ այդ բաժակի ջուրը ծովն է, այդպիսին է նաև մեր կապը աստվածայինի հետ: Քանի որ քիչ են նրանք, ում մեջ կա այդ մեծ ուժը, ուստի մարդկանց մեծամասնությանը պետք է բաժանել երկու խմբի.

ա) նրանք, ովքեր կարող են անձամբ խորանալ այդ գաղտնի գիտելիքների մեջ, յուրացնել բարձրագույն որակները, ուսումնասիրել, ճանաչել կյանքն ու ճշմարտությունը,

բ) նրանք, ովքեր չեն կարող դրանք հասկանալ, նրանց տրված է կրոնը, որպեսզի առաջնորդվեն կրոնով, ապրեն մաքուր, օրինական կյանքով:

Կրոնին ծառայողները, ովքեր առաջնորդում են ժողովրդին, մասսաներին և տալիս ցուցում §չքննել աստվածային գործերը¦, թող ավելացնեն դրան` §եթե ի վիճակի չեն քննել դրանք:

Չմոռանանք նկատել, որ հայ ժողովրդի մեջ մտավորականությունը ավելի շատ է, և հայ ազգի առավելությունը հենց դրա մեջ է: Մեր մտավորականությունն ընդունում է քրիստոնեությունը, որովհետև մեր պետությունն այն ընդունել է 1700 տարի առաջ: Այդ 1700 տարիների ընթացքում մարդկությունը զարգացման ահռելի բարձունքների է հասել և ընկել մի շարք թյուրիմացությունների մեջ: Խորհրդային տարիներին շարունակ լսել ենք, որ կյանքն այն է, ինչ տեսնում ենք, բայց կրոնն այլ բան է ասում, իսկ մարդուն եթե ոչ ապացույցներ, ապա գոնե տրամաբանական դատողություններով համոզիչ խոսք է անհրաժեշտ, որ կարողանա աշխարհն ընկալել, հասկանալ կյանքն իր օրինաչափություններով: Այլապես ստացվում է, որ նստել ենք մի մեծ կարուսել և պտտվում ենք: Լավ է գոնե, որ կյանքի զարգացումը շարունակվում է, մեզ ղեկավարում է անտեսանելի մի ուժ: Այսօր կյանքի մասին մեր անտեղյակությունը ոչ միայն մեզ, այլ մեր սերունդներին տանում է դեպի կործանում:
Изображение
Ցավալին այն է, որ այդ գիտելիքներից խուսափում և դրանք անհեթեթություն են համարում ոչ միայն այն մարդիկ, որոնք չեն կարող ըմբռնել կամ վախենում են, որ իրենց համար այդ գիտելիքները մատչելի չեն լինի, այլև այն մարդիկ, որոնք ճշգրիտ գիտություններ են դասավանդում: Մի՛ անհանգստացեք, չկա որևէ դժվարություն դրանք հասկանալու մեջ, դրանք լուրջ կարողություններ չեն պահանջում, պետք է միայն ցանկություն: Իբրև օրինակ վերցնենք Քրիստոսի անձնազոհությունը, փորձենք այն ճիշտ հասկանալ: Կրոնն ասում է, որ Քրիստոսը զոհեց իրեն, որ մարդկությունը փրկվի: Բանականություն ունեցող մարդը, առավել ևս զարգացման արդի վիճակին հասած մարդը չի կարող հասկանալ դրա էությունը: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե այդ ինչպես եղավ: Քրիստոսն իր ժամանակի համար բացառիկ երևույթ էր, որն արդեն յուրացրել էր գաղտնագիտությունը և գուցե ավելին, քան հիմա մենք գիտենք: Նա ցանկանում էր իր գիտելիքները հաղորդել ժողովրդին, բայց համոզված էր, որ իրեն ճիշտ չեն հասկանա և մինչև այսօր էլ դեռ չեն հասկացել: Իրականում մարդն իր կազմությամբ միայն այդ տեսանելի ֆիզիկական մարմինը չէ, իր կազմությամբ այն յոթ մարմիններից բաղկացած շատ բարդ համակարգ է, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի յոթ ենթամարմիններ:Իհարկե, մեզ անհրաժեշտ է իմանալ դրանցից գոնե առաջին երեքը` երկրի վրա ճիշտ ապրելու համար: Քրիստոսի նպատակն էր մարդկանց հասկացնել, որ կյանքը մահով չի ավարտվում, շարունակվում է, որ մահը այդքան սարսափելի չէ, այն ընդամենը հեռացնում է մտերիմ մարդկանցից, որ մարդը նորից է երկիր գալիս: Այս ամենը մարդկանց հասկացնելու համար Քրիստոսը զոհեց իրեն, սակայն շատ քչերը հասկացան նրան:
Изображение
Եթե մարդը ճշմարիտ պատկերացում ունենա կյանքի մասին, ճիշտ կապրի, կփրկվի և կանմահանա: Ի՞նչ է նշանակում այս միտքը: Խնդիրն այն է, որ երկրագնդի վրա մարդկության ժամանակավոր բնակեցումը հաճույքի համար չէ, այլ հերթական զարգացման, որպեսզի մարդն ազատագրվի ծերության, հիվանդությունների, ծնվելու և մեռնելու հետ կապված տառապանքներից: Եվ եթե Քրիստոսն իրեն չզոհեր, մարդիկ չէին իմանա կյանքի գաղտնիքները:

Մ.թ.ա. VI դարում անտիկ փիլիսոփա Պյութագորասը, որը գլխավորապես ճանաչված է որպես թվերի տեսության հիմնադիր, մանուկ հասակից մեծացել է հոգևոր միջավայրում: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել աստղերի նկատմամբ: Պյութագորասը սովորեցնում էր իր աշակերտներին մաթեմատիկական կատարյալ ճշգրտություն: Թվերը կառավարող սկզբունքները հասկացվում էին որպես իրական գոյության սկզբունքներ, թվերի տարրերը համարվել էին իրականության տարրեր; Թվերի նման մեկնաբանությունը նմանվում է երկրաչափության հիմքում ընկած կետ, ուղիղ, հարթություն գաղափարին: Չէ՞ որ երկրային հասկացողությամբ չկա կատարյալ կետ, ուղիղ, հարթություն, սակայն երբ դրանք դիտում ենք իբրև կատարյալ իրականություն, դրանց վրա կառուցված երկրաչափությունը դառնում է իրականության մասին գիտություն, այսինքն` դրանք նույնպես իրականության տարրեր են: Պյութագորասն իր ուսմունքը ստեղծել է մաթեմատիկական օրենքներով և թվերի համակցումը փորձառության հետ համարել է աստվածային ծագում ունեցող երևույթ: Իր ժամանակի վերլուծությունների հիմնական մասը նա անվանել է թվագիտություն: Պյութագորասն իրավամբ հայտարարել է, որ թվանշաններն ու թվերը թաքցնում են տիեզերքի գաղտնիքները: Այդ գաղտնիքներին ևս "ճակատագրի ծածկագրեր" անվանումն եմ տվել այն պատճառով, որ այդ ծածկագրերի միջոցով կարելի է կարդալ նաև մարդու ճակատագիրը և այն ամենը, ինչը կապված է մարդու հետ: Իսկապես, չէ՞ որ մարդն էլ է տիեզերքի մի մասը, այն էլ այնպիսի մասը, որ կարող է կերտել իր համար նոր ճակատագիր, անմահանալ, աստվածանալ:

Մաթեմատիկա գիտությունը դարերով անձեռնմխելի է մնացել և անաղարտ մեզ է հասել այն պատճառով, որ մաթեմատիկան գաղտնագիր է (ինչպես նաև երաժշտությունը),ողջ կյանքը թաքնված է թվերի մեջ:

Ե՛վ մաթեմատիկան, և՛ երաժշտությունը համարվել են անվնաս ոլորտներ, քանի որ ոչ մի կապ չեն տեսել դրանց և քաղաքականության միջև: Այնինչ դրանք ներկայացնում են ողջ իրական կյանքի ծածկագիրը: Մաթեմատիկան համարել են չոր, ճշգրիտ գիտություն, իսկ երաժշտությունը հուզական արվեստ, բայց դրանք միլիոնավոր տարիներ ղեկավարում են մեզ և ներողամիտ են մեր սխալ մտածողության նկատմամբ:

Բնության մեջ գործող, մեր աչքին տեսանելի շատ օրենքների ճշմարտացիությանը մենք չենք կասկածում, քանի որ դրանց կիրառությունն ակնառու է, հեշտ ըմբռնելի: Բայց կան օրենքներ և օրինաչափություններ, որոնք գործում են, սակայն մեր աչքին անտեսանելի և դժվարըմբռնելի են: Բայց դա մեզ իրավունք չի տալիս ասելու, որ դրանք գոյություն չունեն: Եթե ուշադիր լինենք, կնկատենք երևույթներ, որոնք իրականում այդ օրենքների հետևանքներն են, սակայն մենք փորձում ենք դրանց տալ մեխանիկական բացատրություններ: Դրանով մենք մեզ հանգստացնում ենք, որպեսզի չմտածենք, չխորանանք այն հարցերի մեջ, որոնց պատասխանելը մեր ուժերից վեր է:

Նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել կյանքի անբացատրելի երևույթները, իրենց ուսումնասիրությունները պետք է սկսեն իրենց սեփական անձի ներքին ապրումների և անսովոր զգացումների վերլուծությունից:

Այո՛, գլխավոր գաղտնիքը հենց ինքը մարդն է:

Երբ դուք ծանոթանաք ձեր մեջ տեղի ունեցող երևույթների իսկական պատճառներին, կկարողանաք դրանք ճիշտ ղեկավարել, չեք սխալվի, չեք դիմի ուրիշի օգնությանը: Հիշեք, որ ձեր բոլոր բարդ խնդիրների լուծման համար լավագույն դիրքորոշումն այն է, ինչը ձեր սիրտն է պահանջում, բայց թույլ տվեք նաև ուղեղին մասնակցելու որոշումներ ընդունելու կամ մերժելու քննարկմանը:

Խուսափելով մաթեմատիկական բարդ մեկնաբանություններից` փորձենք ծանոթանալ բոլորին մատչելի օրենքներին, որոնք ղեկավարվում են անտեսանելի ուժերի (կառավարության) կողմից: Ոմանց կարող է "անտեսանելի կառավարություն" արտահայտությունը ծիծաղելի կամ անհեթեթ թվալ, սակայն այն իսկապես գոյություն ունի:

Նրանք, ովքեր սիրել են, և այդ սերն արդեն անհետացել է, թող հիշեն մանրամասները և վերլուծեն, չմեղադրեն մյուս կողմին, նրա մոտ էլ անկախ իր կամքից է անհետացել սերը, և դա անտեսանելի կառավարության գործունեության միայն մի ոլորտն է: Երկու կողմերն էլ սիրում են միաժամանակ, երկուսին էլ սերը լքում է միաժամանակ: Ոմանց մոտ սերը շարունակվում է. դա նրանց ընդունակությունն է պահպանել այն, իսկ եթե զույգերից մեկի մոտ սերն անհետացել է, մյուսի մոտ ոչ թե սեր է, այլ վիրավորված ինքնասիրություն, որն ուզում է վերադարձնել այն, ինչ ինքն ունեցել է:

Յուրաքանչյուր ոք, ով հետևում է իր հետ կապված երևույթներին, անպայման կնկատի, որ իր կյանքում եղել են արարքներ, որոնք ինքն արել է առանց ցանկության և մտածելու: Այդ արարքներն իրենց մեջ ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, ոչ մի բանի վրա հիմնված չեն, սակայն հետո պարզվում է, որ ճիշտը դա էր: Այս և նմանատիպ երևույթները մատչելի դարձնելու համար անհրաժեշտ է ծանոթանալ աստղաբանության հետ: Այդ ճանապարհով պարզ կդառնա §անտեսանելի կառավարության¦ ճշմարիտ, բարի և գեղեցիկ ղեկավարումը միշտ մեր օգտին, թեկուզ այն մենք չըմբռնենք: Այն ամենը, ինչ կիմանանք, ապացուցման կարիք չի ունենա այն պարզ պատճառով, որ դրա ճշմարտացիության մեջ մենք կհամոզվենք դիտարկումներով կամ սեփական փորձով:

Քանի որ աստղաբանությունը մշակելով, զարգանալով հասել է մինչև մեր օրերը, այժմ շարունակում է զարգանալ և առավել ուշադրության արժանանալ. ապացուցում է մարդու կյանքում դրա կարևոր դերը: Այն անձը, որը գիտե աստղաբանություն, անկանխատեսելի իրավիճակներում չի գտնվի, սակայն դա չի նշանակում, որ նրա կյանքում բարդություններ չեն լինի: Յուրաքանչյուր մարդ առանձին անհատականություն է, ոչ մեկին մյուսի հետ նույնացնել չի կարելի: Կան մարդիկ, որոնք ունեն նույն որակը և նման հատկություններ, սակայն նրանք, միևնույն է, տարբեր են շատ բանով, մանավանդ իրենց ճակատագրերով:
Изображение
Մարդն իր ապրելակերպով անընդհատ փոփոխության է ենթարկում իր ճակատագիրը: Ամբողջ աշխարհում աստղաբանությունը ժառանգականության և հասարակագիտության հետ միասին արժեքավոր աղբյուր է հանդիսանում մարդուն և նրա ճակատագրին վերաբերող բազմաթիվ հարցերի լուծման համար: Այն անհրաժեշտ է անհատի էվոլյուցիան լավ հասկանալու, ճշգրիտ գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ հարցեր լուծելու համար:

Ծանոթանանք աստղաբանության ընդհանուր սկզբունքների հետ` նրա մասնավոր բաժինները ճիշտ հասկանալու համար:
Միայն մեր Արեգակնային համակարգի ուսումնասիրությունների շնորհիվ գիտությանը հայտնի է դարձել, որ համակարգի մեջ արդեն հայտնի 12 մոլորակներից բացի մտնում են նաև բազմաթիվ փոքր մարմիններ, մոլորակների արբանյակներ, աստղակերպեր, գիսավորներ, տարբեր չափերի ասուպային մարմիններ: Փոքր մարմինները կարևոր դեր են խաղացել Արեգակնային համակարգի էվոլյուցիայում: Մոտ 4,5 միլիարդ տարի առաջ դրանք բավականին շատ են եղել, նրանք բախվել են իրար և միավորվել` գոյացնելով մոլորակային սաղմեր, որոնք իրենց հերթին գրեթե 100 միլիոն տարվա ընթացքում իրենց կազմի մեջ են ներառել սկզբնանյութի ճնշող մասը և դարձել մեծ մոլորակներ: Արդի փոքր մարմինները Արեգակնային համակարգի ձևավորման բուռն և առեղծվածային դարաշրջանի մնացորդներ են: Դրանց հետազոտություններն արդեն խոշոր ավանդ են մոլորակային տիեզերածնության ասպարեզում: Տիեզերագնացության զարգացման հետ մեկտեղ հնարավորություն բացվեց տիեզերական ապարատների օգնությամբ փոքր մարմինների ուղղակի ուսումնասիրման համար:

Սակայն միլիոնավոր տարիներ առաջ չունենալով այդ ուսումնասիրությունների արդյունքները` մարդիկ ունեցել են այնքան գիտելիքներ կենդանակերպերի և մոլորակների մասին, որ օգտագործել, կիրառության մեջ են դրել դրանք` հօգուտ մարդկության բարօրության: Նրանց հայտնի էր կենդանակերպերի, մոլորակների կապը բուսականության, կենդանական աշխարհի և մարդկային գոյության հետ: Հայտնի էին նաև դրանց փոխներգործության վերաբերյալ բազմաթիվ գիտելիքներ: Դարերի ընթացքում հղկվելով դրանք մեզ են հասել արդեն ոչ թե իբրև մեկ գիտություն, այլ որպես մի շարք գիտությունների հասուն համակարգ: Այսօր դրանում հնարավորություն ունի համոզվելու յուրաքանչյուր մարդ: Ավելին` այդ գիտության առանձին բաժինների ուսումնասիրությամբ են զբաղված աշխարհի բազմաթիվ գիտնականներ: Այդ գիտելիքների հսկա համակարգն ստացել է աստղաբանություն (астрология) անվանումը, որը ստեղծվել է մաթեմատիկայի և առեղծվածների գիտակցական, տրամաբանական համադրման շնորհիվ:Այն ստեղծվել է տառապալից աշխատանքով, համառությամբ, կամքի ուժով, ներքին մղումով և, որ գլխավորն է, մեծ սիրով: Աստղաբանությունն իր կառուցվածքով շատ նման է մաթեմատիկային և միայն մաթեմատիկական տրամաբանությամբ էր հնարավոր պատասխանել այդքան առեղծվածներին:

Աստղաբանական կանխատեսումները կատարվում են մեզ հետաքրքիր ժամանակահատվածի մեջ` հիմնվելով կենդանակերպրպերի և մոլորակների փոխդասավորության, թվագիտություն պարունակող գաղտնագիտության և շատ այլ օրինաչափությունների վրա:


Աստղաբանական կենդանակերպը Երկիր է ուղարկում ինֆորմացիա պարունակող էներգիայի հոսք, որով օժտում է մեզնից յուրաքանչյուրին յուրովի: Մեզ պետք է ընդամենը այն ճիշտ հասկանալ և չմոռանալ շնորհակալ լինել դրա համար: Շնորհակալ մարդը ստանում է կրկնակի պարգևատրում:

Աստղաբանության մեջ մեծ և կարևոր դեր ունի աստղաբանական բժշկության բաժինը, առանց որի չի բուժել ոչ մի իսկական բժիշկ: Ինչպես պետք է բժիշկն ախտորոշի հիվանդին` առանց իմանալու այդ մարդու այն հատկանիշները, որոնց վրա հենված է այդ մարդն ի ծնե: (Մեր բժշկական ինստիտուտներն ու համալսարանը չեն կարող տալ իսկական մասնագետներ, մինչև չունենան աստղաբանության ամբիոն):
Изображение
Լուսնի աստղաբանությունը տալիս է մարդու կյանքի գաղտնի ընթացքը` սաղմնավորման պահից մինչև մահ, ազդեցությունը առողջական վիճակի և ենթագիտակցության վրա: Նա տալիս է նաև նուրբ աշխարհի ազդեցությունը մարդկային օրգանիզմի բոլոր ծրագրերի լինելիության վրա: Այն ամենը, ինչ կապված է ջրի հետ, մարդու հոգու և մահվան հետ, ենթակա են Լուսնի ազդեցությանը:
Изображение
Աստղաբանության առանձին բաժիններ են աստղային աշխարհագրությունը, հրահանգաբանությունը, աստղահանքային աստղաբանությունը, ճակատագրի խմբային կամ արձագանքային աստղաբանությունը: Շատ մեծ և կարևոր է աստղաբանության` աշխարհընկալման և աշխարհայացքի ձևավորման բաժինը:
Այս ոլորտներից յուրաքանչյուրը մարդու կյանքում ունի յուրահատուկ դերը:



Գնահատել թեման


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 2 ] 

Часовой пояс: UTC + 4 часа



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB
Ընկերներ Հաջողության գաղտնիքներ... ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ Ուզու՞մ եք իրականացնել Ձեր երազանքները