ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ

Բարի գալուստ! Այս ֆորումում քննարկվում է Անձնական ԻնքնաԿատարելագործման վերաբերյալ թեմաներ: Խորհուրդ չի տրվում մինչև 18 տարեկան անձանց մուտքը: Ֆուրումի հիմնական բաժինները հյուրերի համար անտեսանելի են:
Текущее время: 26 ноя 2014, 19:57

Часовой пояс: UTC + 4 часа




Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 14 ]  На страницу 1, 2  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 24 дек 2009, 14:14 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ԵՐԱԶՆԵՐ


Изображение
Երբ մարդը քնած է, անկողնում պառկած են ֆիզիկական և եթերային մարմինները, իսկ մյուսները նրանից հեռանում են: Մարդը կմնա քնած այնքան մինչև աստեղային մարմինը և մնացած բոլոր մարմինները նորից վերադառնան իրենց կացարանը: Իսկապես, երբ մարդը քնած է, նա չի զգում իր արթուն վիճակի ապրումները, որովհետև աստեղային մարմինը դրանց հետ մեկտեղ հեռանում է օրգանիզմից, գնում երազների թագավորություն և ապրում իր կյանքով: Քանի որ նա իր հետ տանում է մեր ողջ ապրումները, նշանակում է` մեզ պետք է լիարժեք հասկանալ նրա գիշերային կյանքը: Այստեղ մեզ օգնության են գալիս երազները, որոնք հուշում են մեզ, թե ինչպես է կատարվում աստեղային ծրագրի իրականացումը: Երազների թագավորությունում լինում են ոչ միայն Երկրի գոյությունների աստեղային մարմինները, այլև ուրիշ մոլորակներից, աստղերից եկած գոյությունների աստեղային մարմիններ: Աստեղային անվանումը այն ստացել է հենց այդ պատճառով: Մարդու կյանքը շարունակվում է նրա քնած ժամանակ, և այդ կյանքը քնի ու արթնության միջև երազատեսության վիճակն է: Երազը թաքցնում է իր մեջ որոշ ճշմարտություն և օրինաչափություն: Այդ աշխարհը հաճախ կերպարների ունեցած մակընթացությունների և տեղատվությունների անկանոն հերթափոխն է, որը հիշեցնում է մարդու կյանքը, քանի որ այն, ինչը կարող է զգայական ըմբռնում առաջացնել, երազը փոխակերպում է կերպարի:


Երազը ենթագիտակցությունից դուրս եկող երևույթ է, երբ զգացումներն անջատված են: Այդ ժամանակ մտավոր կյանքով ապրող մարդն առաջ է անցնում իրական կյանքից, հետևաբար, առաջինն է ապրում ապագան: Մարդն իր երազատեսության մեջ ազատված է արթուն գիտակցության օրենքներից, որոնք ղեկավարում են զգայական ըմբռնումներով և իր դատողության օրենքներով: Դրանից հետևում է, որ երբ մարդը դադարեցնում է իր արտաքին զգայարանների գործունեությունը, մարդու մոտ ի հայտ են գալիս ստեղծագործական ուժեր, որոնք լինում են խորը, երազատեսությունից զուրկ քնի ժամանակ: Որպեսզի առաջանա այդպիսի քուն, աստեղային մարմինը պետք է անջատվի ֆիզիկական և եթերային մարմիններից: Երբ երազատեսության ժամանակ աստեղային մարմինը հեռանում է ֆիզիկական մարմնից, նա իր կապը եթերայինի հետ չի կտրում: Երբ այդ կապն էլ է կտրվում, կերպարները մնում են անգիտակցական խավարի մեջ, և մենք այդ ոլորտից ոչ մի տեղեկություն չենք կարող ստանալ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է քուն` առանց երազի: Մարդը երազում համարյա միշտ ինքն իր հետ է, նայում է իր ճակատագրի հայելին և տեսնում իր սեփական գոյությունը: Երազն իր մեջ պարունակում է գաղտնիքներ, որոնք բխում են ավելի խորքից, և հենց այդ նպատակով էլ երազն ունի իր ինքնուրույն լեզուն և այդ լեզվի քերականությունը: Երազները կապված են մեր անցյալին, ներկային և ապագային: Եթե մարդն իսկապես գիտի, թե ով է ինքը, գիտի նաև, թե ինչ կինի իր հետ: Մեր մասին, մեր կյանքի մասին երազների թագավորությունում պատմում են ճշմարտությունը. անհրաժեշտ է իմանալ այն, վերլուծել, հասկանալ և լռել, քանի որ դրանք մեր գաղտնիքներն են: Դրանք անհրաժեշտ են, որ խուսափենք կոտրած տաշտակի առջև կանգնելուց: Հատկապես ապագային վերաբերող երազները չպետք է անուշադրության մատնել: Մտածողության հետ կապված երազները ծնում են բարձրագույն §ես¦, տանում դեպի զարգացում, գիտակցությանը հասցնում են անսահմանության գաղափարը, իսկ ցածրագույն 'ես"-ը տանում դեպի նյութականը:

Մաթեմատիկայի մեջ գոյություն ունի թվերի անվերջ շարք, որի յուրաքանչյուր մաս վերջավոր է: Նույնն է նաև գիտակցության հարցում, այսինքն` անվերջ գիտակցության յուրաքանչյուր մաս վերջավոր է: Հենց այդ մտածողության անսահմանությունից էլ բխում են երազները: Մեր ներըմբռնումն ավելի ճշգրիտ մեխանիզմ է, քան թվում է: Այնտեղ, ուր բարդանում է խնդիրը, հաճախ կիրառվում է ներըմբռնումը:

Երբ հանկարծ ծնվի ընտրված երազի առաջին մեկնաբանումը, ձեզ մոտ շատ բան կբացվի, ամենափոքր երազն էլ ունի իր նշանակությունը, քանի որ այն ձեր մասին ստեղծագործություն է, որը հասկացվում է, նրան պետք է ճանաչել, և այն միայն դուք կարող եք ճիշտ ճանաչել: Որքան շատ ենք զբաղվում մեր երազների մեկնաբանումով, այնքան երազներ ավելի հաճախ ենք տեսնում, ավելի հեշտ ենք մեկնաբանում, քանի որ դա մեր կյանքի գիշերային մասն է, որը բոլորից լավ մենք գիտենք: Երազը մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել հոգևոր վիճակը, առողջությունը, բնավորության գծերը: Այս ամենը չիմանալով` երազը չենք կարող ճիշտ մեկնաբանել: Ժողովուրդն ասում է. "Պատմի՛ր ինձ քո երազները, և ես կասեմ, թե ով ես դու":

Երբ երազում հանդես են գալիս իրար հետ չառնչվող կերպարներ, պատճառն այն է, որ աստեղային մարմինը թույլ կապի մեջ է օրգանիզմի մյուս մասերի հետ և չի կարողանում կապել իր կերպարները համապատասխան առարկաներին և պատահարներին:

Երազների աշխարհում ամենաբարձրը, որին մարդն ընդունակ է հասնելու, քնած ժամանակ ինքն իրեն հիշելն է: Այդ ժամանակ մի ակնթարթ հիշում ենք, թե որտեղ է պառկած մեր մարմինը, հիշում ենք անունը, և վերականգնվում է մեր ցերեկային գիտակցությունն ամբողջությամբ: Նկատենք, որ եթե նույնիսկ վերականգնենք մեր ցերեկային գիտակցությունը երազում, միևնույնն է, երազային իրականությունը գերազանցում է մեր ցերեկային իրականությանը: Շատ բան, որ մեզ անհանգստացնում էր ցերեկը, երազում չի անհանգստացնում: Դա նշանակում է, որ չարժե անհանգստանալ, դա երկրորդական հարց է: Իհարկե, արդեն դժվար է ասել, թե այդ երկու իրականություններից որն է իսկականը: Չնայած բոլոր տարօրինակություններին` երազները մեզ իրական են թվում, ինչպես այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ արթուն վիճակում: Երազատեսությունն իսկական կյանք է, այնքան իրական, որ մեզ մոտ կասկած է առաջանում, թե գոյություն ունի երկու իրականություն: Մենք չգիտենք, թե դրանցից որն է իրականը, գիշերայի՞նը, որ տեսնում ենք երազում, թե՞ ցերեկայինը, որ փորձարկում ենք արթուն վիճակում: Գուցե երկուսը միասին կարող են միայն ներկայացնել մեր լիարժեք օրը. առանց մեկի մյուսը հնարավոր չէ պատկերացնել:



Изображение
Զարգացած քաղաքակրթության ժամանակ թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում երազներն ու առասպելները համարվել են հոգու կարևորագույն արտահայտությունը, իսկ դրանց հասկանալու անընդունակությունը համարվել է անկրթություն և տգիտություն: Այո, քանի որ աստեղային աշխարհը որտեղ էլ լինի, մեր "ես"-ը նրա հետ է, ուստի գիշերվա մեր կյանքը ցերեկվա կյանքի շարունակությունն է, պարզապես մեր գիշերային կյանքում մենք ապրում ենք երազների աշխարհում առանց մեր մարմնի օգնության, այսինքն` նրա կարիքը չունենք: Այդ ընթացքում անկողնում հանգստանում է մեր կացարանը` մեզ սպասարկող անձնակազմի հետ միասին: Ֆիզիկական մարմինը կացարանն է, իսկ սպասարկող անձնակազմը` եթերային մարմինը: Երբ դրանք մեզ պետք են լինում, վերադառնում ենք, այսինքն` արթնանում ենք և շարունակում մեր ցերեկային կյանքը: Հիշենք այն պահը, երբ մենք հոգնած ենք, ուզում ենք քնել, մեր "ես"-ը ձգտում է աստեղային մարմնի հետ դեպի երազների աշխարհը: Արդյոք քի՞չ են այն մարդիկ, որոնք տառապում են անքնությամբ, նրանք չեն կատարել իրենց ցերեկային ծրագիրը, բայց քնել են ուզում, իսկ նրանց չեն ընդունում երազների աշխարհում: Սակայն շատ-շատերն էլ գնացել են և չեն վերադարձել, որովհետև ավարտել են իրենց գործը Երկրի վրա և նրանց արդեն պետք չեն ոչ կացարանը և ոչ էլ սպասարկող անձնակազմը: Նրանցից առաջինը թաղվում է կամ այրվում, միանում է հողին, իսկ երկրորդը մի շաբաթում լուծվում, միանում է եթերին:

Քանի որ ցերեկվա մեր կյանքը մեզ հայտնի է, իսկ գիշերվա կյանքը ծածկագրված է երազների միջոցով, ապա մեզանից բացի ուրիշ ոչ ոք չի իմանում այդ մասին, եթե իհարկե մենք չպատմենք մեր երազները: Երազները ոչ միայն մեր գիշերային կյանքի գաղտնիքներն են, այլև ցերեկային մեր կյանքն է գաղտնագրված, որը կարելի է հայտնաբերել միայն երազների մեջ: Արթուն վիճակից քնի վիճակ անցնելու պահին մենք հնարավորություն ունենք անցնելու երազների աշխարհով, նույնն է նաև, երբ անցումը քնից արթնացում է կատարվում: Այդ անցումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, և այդ ընթացքում մենք տեսնում ենք երազը: Այդ է պատճառը, որ կարելի է երազ տեսնել նաև ցերեկը, երբ արթուն մարդու մոտ առաջանում է քնելու ցանկություն, բայց նա հաղթահարում է այն մի քանի վայրկյան ննջելով: Մարդը այդ մի քանի վայրկյանում երազ է տեսնում, որն իր կյանքում կարող է շատ բան փոխել, նախազգուշացնել, սպառնալ, օգնել: Սակայն մարդը ոչ միայն ցերեկվա երազներն է մատնում անուշադրության, այլև գիշերվանը: Ստացվում է, որ մարդն իր կյանքի երկու երրորդ մասն արթուն է ապրում` չգիտակցելով մեր երրորդ մասում տեղի ունեցածը, որի հետևանքով միշտ կարող է սխալվել, և այդ սխալները նրան կարող են հասցնել կործանման: Իսկապես, երազներն այդ են վկայում: Ցերեկային երազները նույնքան կարևոր են, որքան գիշերայինը, ուստի անհրաժեշտ է վերլուծել, մեկնաբանել և շտկել թույլ տրված սխալները, թերությունները, որոնց վերաբերում են երազները: Երբ մենք ծանոթանում ենք երազների հետ, պարզվում է, որ ցերեկվա մեր ապրածից ավելի իմաստալից պատկերներ են ստեղծում: Եթե լուրջ հետևենք մեր երազներին, ապա ոչ միայն հեշտությամբ կգտնենք մեր սխալները, այլև կվերացնենք մեր թերությունները:

Շատ լուրջ պետք է վերաբերվել և՛ ցերեկվա, և՛ գիշերվա տեսած երազներին, քանի որ դրանք Լուսնի ազդեցությամբ ընթացող մեր գաղտնի կյանքն են: Պատահում է մարդն իր առօրյա հոգսերի մեջ այնպես է խճճվում, այնքան բարդ իրադրություններ է ստեղծում շուրջը, որ նրա համար դժվար է լինում գտնել որևէ խնդրի լուծում, իմանալ իր անելիքը: Այդ պայմաններում երազներն հուշում են մեզ, որ վտանգ է սպառնում, բայց մենք, երազի իմաստին անտեղյակ, նոր սխալներ ենք գործում, և վտանգը դառնում է դժբախտություն: Դրա պատճառը երազների նկատմամբ մեր ունեցած անհոգությունն է:

Մեր խոսքը երազում օրենքի ուժ ունի, կախարդանք է: Բավական է բարձրաձայն ասել, թե ինչ ենք ուզում, այն անմիջապես առարկայանում է, և կատարվում է մեր ցանկությունը: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ հիշենք մեզ երազում և մեր ցանկությունն արտահայտենք գիտակցաբար: Եթե մեր խոսքը երազում օրենք է, ապա մենք ենք այնտեղ տերը, չմոռանանք մեր դերը, լուծենք անլուծելի թվացող խնդիրները: Որքան շատ հետևենք երազներին, այնքան հեշտ կլինի դասավորել մեր կյանքը, ավելի շատ կմտածենք կյանքի խնդիրների մասին, որով էլ կզարգացնենք մեր գիտակցությունը:

Զգայական օրգանները ներկայացնում են երազի ընդհանուր մթնոլորտի վիճակը կամ գունավորումն այս կամ այն զգայական գույնով: Երազում կարող են լինել նաև ուղղակի, սովորական զգացումներ` առանց գաղտնագրի: Այդ պահը երազ տեսնողը պետք է գնահատի իր շուրջն եղած իրադրության համաձայն: Ծանր, լարված երազում, եթե ծանր զգացում չեք ունեցել, դեռ ընդհակառակը, որքան էլ տարօրինակ թվա, թեթևություն եք զգացել, նշանակում է, չնայած տհաճ և վտանգավոր դեպքերին` ձեր տեսածը ոչ մի վտանգ չի ներկայացնում ձեզ համար: Երազում մենք զրուցում ենք մահացած հարազատների հետ, և այդ հարազատը նախազգուշացնում է դժբախտության մասին կամ մեզ սպառնացող վտանգի մասին: Եթե մենք չհետևենք նրա խորհրդին, անհրաժեշտ միջոցներ չձեռնարկենք, ապա դժբախտությունը և վտանգը անխուսափելի են: Изображение Դժբախտ պատահարից կարելի է խուսափել, եթե մեր գիտակցությունն ըմբռնի բարձրագույնի նախազգուշացումը կամ կարողանանք լսել մեր ոգեղեն "ես"-ին: Մեր բարձրագույն ես-ն արտահայտվում է մեր հարազատներից մեկի ձայնով ոչ միայն երազում, այլև արթուն ժամանակ: Նա ընդունում է ծանոթ ձայնի ձև, որ ըմբռնվի քնած կամ թեկուզ արթուն մարդու գիտակցության կողմից: Երազում առարկաները հանդես են գալիս իրենց մոգական բնույթով: Երբ առարկան ներդաշնակություն է ներկայացնում, ապա երազն ունի դրական նշանակություն, իսկ աններդաշնակը հուշում է վտանգ, սխալ, անհաջողություն: Բուսականությունը նույնպես ունի մոգական նշանակություն, բայց քանի որ այն համարվում է կենդանի գոյություն, ուստի նրա դերն ավելի մեծ է, ազդեցությունն ավելի ուժեղ: Հատապտուղները, բանջարեղենը, մրգերն ունեն ավելի լիարժեք բովանդակություն: Օրինակ` պտուղը դիտվում է որպես աշխատանքից ստացված արդյունք, մտածողությամբ ստեղծված արժեք, արգելված պտուղ և այլն: Իսկ ծառը դիտվում է որպես կյանքի խորհրդանիշ, սակայն ծառի տեսակի հետ կարող են առաջանալ այլ իմաստներ: Բույսերը կարող են ցույց տալ նաև տարվա եղանակը ժամանակի առումով: Օրինակ` ցորենի հասկերը, բացի իրենց իսկական իմաստից, կարող են նշանակել հուլիս ամիսը:

Գործողությունների նշաններն ավելի միանշանակ են: Օրինակ` վերևը լավ է, ներքևը` վատ, աջ կողմը լավ է ձախից, ուղիղ գնալը լավ է, մարդատար մեքենայով գնալն էլ ավելի լավ է, քան բեռնատարով, գործողությունը տեսնել, բայց չմասնակցելն ավելի լավ է, քան մասնակցելը: Ավելի լավ է տեսնել, քան ուտել:

Մեր ունեցած շատ դրական կամ բացասական հատկությունների մասին մենք կարող ենք իմանալ երազների միջոցով և մեզ ճիշտ ճանաչել: Երազը գաղտնիք չէ, բայց նրա նշանակությունը երազ տեսնողի գաղտնիքն է թաքցնում, որը չպետք է առանց մեկնաբանելու, հայտարարել ուրիշներին, բացել սեփական գաղտնիքը: Օրինակ` եթե կինը երազում տեսել է, որ խանդում է իր ամուսնուն, նշանակում է` կինը գայթակղված է ուրիշով: Եթե կինն իմանա դրա մեկնաբանումը, իր երազը չի պատմի, քանի որ ակամա կմատնի իրեն:

Երազները մեկնաբանելուց առաջ պետք է պարզել, թե ինչ ներգործություն ունեն երազի վրա շաբաթվա օրերը, ամսվա օրերը և, որ գլխավորն է, թե Լուսինը քանի օրական է և ինչպես է ազդում տվյալ օրվա երազի վրա:

Երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերի երազներն ավելի շատ կապված են մարդու անձնական հարցերի, բնավորության և միջավայրի խնդիրներին:
Հինգշաբթի – վերաբերում են ավելի շատ գործերին և ղեկավարության հետ ունեցած հարաբերություններին:
Ուրբաթ – իրերի իմաստ ունեն:
Շաբաթ – շատ լուրջ և խորը իմաստ ունեն:
Կիրակի – կատարվում են մինչև կեսօր:




Օրվա ազդեցությունը երազի վրա

1. Երազը տանում է ընտանեկան տհաճությունների:
2. Շուտ կկատարվի:
3. Շուտ չի կատարվի:
4. Նախազգուշացնում է տհաճություններից:
5. Շուտ կկատարվի:
6. Ուրախություն, որը շուտ կկատարվի:
7. Չի կատարվի:
8. Բավականություն և հոգսեր:
9. Անիմաստ երազներ:
10. Կկատարվի 20 օրից, որոշ դժվարություններ կլինեն:
11. Չի կատարվի:
12. Երևակայական երազներ:
13. Սիրո և բավականության երազներ, որոնք կկատարվեն 15 օրվա ընթացքում:
14. Կատարվում են ճշգրիտ, կավարտվեն լավ:
15. Ոչ մի նշանակություն չունեն:
16. Արագ իրականացվող երազներ:
17. Շուտ չի կատարվի:
18. Լավ նշանակությամբ երազներ:
19. Կկատարվի ոչ շուտ:
20. Երջանիկ երազներ, որոնք պետք չէ պատմել:
21. Տանում է դեպի ցանկությունների կատարում:
22. Հաջողություն խոստացող երազներ:
23. Կկատարվի շուտով տհաճություններ:
24. Կկատարվի 11 օրում, տանում է ուրախության:
25. Արագ կատարվող և բարենպաստ երազներ:
26. Տանում է դեպի տհաճություններ:
27. Կկատարվի շուտով և լավ:
28. Չի կատարվի:
29. Դատարկ երազներ:
30. 20 օրվա ընթացքում կատարվող հաջողություններ:
31. Շահույթ և նոր իրերի ձեռքբերում:


Լուսնի ազդեցությունը երազի վրա իմանալու համար նախ պետք է պարզել, թե այն քանի օրական է.

1. Չի կատարվի:
2. Բարի երազներ:
3. Անարդյունք երազներ:
4. Բարի երազներ:
5. Անարդյունք երազներ:
6. Ուրիշին ոչինչ չհայտնել:
7. Կկատարվի:

Էլյա Հովհաննիսյանի "Ճակատագրի ծածկագրերը" շարքի "Սեր և ամուսնություն" գրքից:

Հոդվածի գնահատականը`


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 25 дек 2009, 21:17 
Не в сети
Հետաքրքրվող

Зарегистрирован: 04 дек 2009, 16:29
Сообщений: 19
Откуда: Неукратим
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
0 раз в 0 сообщении
Очков репутации: 6

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ես չեմ հավատում, որ երազները ապագան գուշակում են, բայց երբեն ինչ որ բան ուզում են ասել /hmm


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 26 дек 2009, 15:39 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Կարծում եմ :dumaet: ոչ թե գուշակում են, այլ հուշում են, թե ինչ կարող է լինել: Ես հետևում եմ իմ երազներին ու ամենայն լրջությամբ եմ մոտենում դրանց: Նույնիսկ երբեմն- երբեմն հարցերիս պատասխաններն եմ ստանում երազում:


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 02 янв 2010, 04:09 
Не в сети
Նորեկ
Аватара пользователя

Зарегистрирован: 29 дек 2009, 14:47
Сообщений: 3
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
0 раз в 0 сообщении
Очков репутации: 7

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Երազագիտությունը լուրջ գիտություն է, որ դեռ լիովին ուսումնասիրված չէ: Այն որ, երազներ կան, որոնք իրոք ասում են ապագայում կատարվելիքը, դա գաղտնիք չէ: Սակայն, ամեն ինչ միանշանակ չէ: Պարզվում է, ոչ միայն երազների տեսակներ կան, այլ նաև երազների ԾԱԳՄԱՆ տեսկաներ կան: Կնշեմ մեկ տեսակի մասին, որի մասին բացահայտումները վերջերս են կատարվել ու ցնցել ողջ աշխարհը: Պարզվում է, որ մարդու երազների վրա ռեալ ազդեցություն է թողնում սենյակի կամ տարխքի հոտը, որում քնած է մարդը` ընդ որում տհաճ հոտերը մարդուն ստիպում են տեսնել տհաճ, մղձավանջային երազներ, իսկ հաճելի հոտերը` գեղեցիկ ու հաճելի երազներ: Սա չի նշանակում սակայն, որ օծանելիքի այն հոտը, որը ձեզ դուր է գալիս, ձեզ գեղեցիկ երազներ ցույց կտա: Որովհետև, գուցե դուք սիրում եք այդ օծանելիքը, սակայն այն պարունակում է վատ ազդեցություն ունեցող քիմիական տարրեր: Այնպես, որ երազագիտության մասին այսօր հստակ ոչիչ չկա: Բայց այն, որ երազներ կան, որոնք մարդուն հուշում են ու պատմում են ապագայում կատարվելիքի մասին, դա միանշանակ է ու անհերքելի:


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 25 фев 2010, 13:54 
Не в сети
Սուպերմոդերատոր
Аватара пользователя

Зарегистрирован: 21 ноя 2009, 15:07
Сообщений: 185
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
11 раз в 11 сообщениях
Очков репутации: 49

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ի՞նչ է երազատեսությունը, և ի՞նչ դեր ունի այն մեր կյանքում:

Изображение

Պատասխան – (տես I գրառումը): Երազատեսությունը մեր երկրորդ կյանքն է: Երբ մենք քնում ենք, այն տպավորությունն ունենք, որ անկողնում է մեր ողջ օրգանիզմը, սակայն մեր օրգանիզմը ներկայացնող համակարգից անկողնում մնում են ֆիզիկական մարմինը եթերային մարմնի հետ, իսկ մյուսները տեղափոխվում են երազների թագավորություն, որը հանդիսանում է աստեղային մարմնի հայրենիքը, կամ որ նույնն է աստեղային մարմինը համարվում է Գիպնոսի թագավորության բնակիչը:

Մենք համարվում ենք փոքր սֆերա, իսկ տիեզերքը մեծ սֆերա է: Երազում փոքր սֆերան հնարավորություն ունի շփվելու մեծ սֆերայի հետ, իսկ գիտակցությունը դաստիարակվում է երազների միջոցով, երբ շփվում է մեծ սֆերային, այսինքն աստվածայինին: Այն հնարավորություն է տալիս նաև սրելու մարդու նախազգացման պարգևը:

Կյանք է նաև երազը, ուստի այն լեցուն է ավելի շատ աստվածային գիտելիքներով և նշանակություններով, քան մեզ հայտնի սովորական արտաքին կյանքով: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, ամբողջությամբ մեզ է վերաբերվում, եթե կան նաև այլ գոյություններ, միևնույնն է դրանք մեզ հետ կապված ինչ-որ բան են հուշում և կապված են մեր անհատականության հետ: Դա նշանակում է նաև մեր երազում հանդես է գալիս մեր աշխարհը, բայց շփվելով մեծ սֆերայի հետ մեր գիտակցությունը ստանում է տեղեկություններ, որոնք դուրս են մեր աշխարհից, սակայն նորից մեր աշխարհին են վերաբերվում:

Երազը մեր կյանքի և անհատականության մասին ճշգրիտ, իրական պատմությունն է, որը մեզ տեղ-տեղ ծանոթ է թվում այն պատճառով, որ մենք մտածել ենք այդ մասին, իսկ ինչ-որ տեղ անծանոթ է թվում, որի մասին ոչ միայն չենք մտածել, այլ եղել ենք անտարբեր ու անփույթ: Սակայն երազը հուշում է մեզ, սթափեցնում մեր կյանքի նկատմամբ մեր ունեցած անշնորհակալ վերաբերմունքից և սխալ դիրքորոշումից: Այն մեր անցյալն է, ներկան և ապագան, պահանջում է հիշել անցյալը, վերլուծել ներկան և դրանց միավորման հիմքի վրա կարողանալ ստեղծել այն ճշմարիտ շարունակությունը, որը պետք է համարվի մեր ապագան:

Երբ երազում տեսնում ենք այլ գոյություններ, որոնք անծանոթ են, ծանոթ կամ հարազատ, կարծում ենք մեզ համար քնել ենք, ուրիշի համար երազ ենք տեսել, սակայն այդպես չէ, ողջ երազը մեզ է վերաբերվում: Մենք երազում ապրում ենք մեր աստեղային աշխարհը, իսկ այդ օտար կամ հարազատ թվացող մարդիկ ինչ-որ ձևով կապված են մեզ հետ, հուշում են այնպիսի բան, որ կարողանանք դրանից օգտվելով եզրակացնենք, թե ինչ է թաքնված մեր տեսածի հիմքում, կռահենք ճշմարիտն ու անհրաժեշտը, որ անսխալ կառուցենք մեր ապագան:

Քանի որ երազի մանրամասները մեզ է վերաբերվում, ուստի անհրաժեշտ է մեր ներաշխարհը ներկայացնող որոշ նշանների հետ ծանոթ լինել, որ երազը սխալ չմեկնաբանվի, թյուրիմացությունների պատճառ չդառնա:

Օրինակ` մարդը երազում տեսել է հավերժահարսեր, կարող է կարծել, թե տեսել է շատ հաճելի և լավ նշանակությամբ երազ, սակայն այն շատ տհաճ երազ է: Երազի նշանակությունը նախազգուշացնող է, այն ուղղակի հուշում է, որ մարդը ետզարգացում է ապրում, նա կարող է վերադառնալ իր անցյալին, այսինքն` անհատականության սկզբնական վիճակին, ուստի պետք է անհանգստանալ ապագայի համար:

Օրինակ` մարդը տեսել է պատուհան: Եթե պատուհանի առաջը փակ չէ, նշանակում է անգիտակցական ոլորտի գիտելիքները կարող են մտնել գիտակցական ոլորտ: Եթե մարդն ունի զտված գիտակցություն, ապա երազում պետք է վերադառնա հոր կամ մոր մոտ, սակայն եթե երազ տեսնողի ծնողները կենդանի չեն, սխալմամբ կարծում են իրենց վտանգ է սպառնում, իրականում այդպես չէ:

Սովորաբար հայրը մարմնավորում է նաև տվյալ մարդու կոլեկտիվի գիտակցությունը կապված իր հետ, իսկ մայրը մարմնավորում է կոլեկտիվի անգիտակցական ոլորտի հնարավորությունները, ինչպես նաև ներկայացնում է որպես կյանքի աղբյուր:

Երբ մարդը երազում գլխարկ է տեսնում, նշանակում է ունենում է անսովոր մտահղացումներ, որոնց բնույթի մասին կարելի է եզրակացնել գլխարկի տեսքից և չափերից:

Հաճախ պատահում է, երբ երազում կինը տեսնում է անծանոթ տղամարդու կերպար, իսկ տղամարդը տեսնում է անծանոթ կնոջ կերպար, նշանակում է, որ երազ տեսնողի մոտ եռանդուն գործունեություն է սկսվել անգիտակցական ոլորտում, իսկ ենթագիտակցությունը այդ եռանդի շնորհիվ ունենում է նախազգուշացում այն մասին, ինչը պետք է տեղի ունենա:
Յուրաքանչյուր մարդու մոտ կա լրացուցիչ տարր, տղամարդու մոտ կանացիություն, իսկ կնոջ մոտ` տղամարդկություն, հենց այդ լրացուցիչ տարրն է մարմնավորվում կնոջ մոտ տղամարդու կերպարով, իսկ տղամարդու մոտ կնոջ կերպարով: Այդ կերպարները հանդես են գալիս որպես միջնորդներ, գիտակցականի և անգիտակցականի միջև: Պատճառն այն է, որ հոգու անգիտակցական մտահղացումներն ավելի հասանելի են հակադիր սեռի միջոցով:

Երազում անգիտակցականի մարմնավորող անձնավորությունը գիտակցության կողմից ընդունվում է որպես հարաբերական անվտանգության զգացում:

Մարդու ստվերը երազում ենթագիտակցության ցանկություններն են, որոնք կնոջ մոտ մարմնավորվում են կնոջ կերպարով, իսկ տղամարդու մոտ` տղամարդու:

Եթե տեսել եք սև մորուք ունեցող ծառա, ճանաչեք նրան, նա խելամտության մոլորակն է` Մերկուրին, նա ձեր երազում մարմնավորում է ձեր մտավոր վիճակը: Եթե դուք կարողանաք ճշմարիտ մեկնաբանել նրա դիրքորոշումը երազում, պարզ կդառնա, թե ինչ վիճակում է ձեր մտածողությունը:

Ծեր մարդու կերպարը ոչ միայն երազում, այլև հեքիաթում, ներկայացվում է որպես իմաստուն, իսկ իմաստություն տվողը ոգին է, ուստի ոգին երազում կարող է մարմնավորվել ոչ միայն մարդու կերպարով, այլ իմաստուն կենդանու, օգնականի, բայց միշտ հրաշալի իշխանությամբ և օժտված մարդկային զարմանալի հատկությամբ:

Այդ ոգու նախատիպը ստիպում է մարդուն բարձրանալու իր հնարավորությունների վրա, գտնելու անթույլատրելի խնդիրների լուծումը, չհեռացող արգելքների հեռացումը:

Մեծ մոր նախատիպն ունի նման ներգործություն կանաց վրա:

Այդ երկու մարմնավորումները կարող են լինել նաև մեծ սպառնալիք և մոգական իշխանություն: Մեծ մոր կերպարը, որին համապատասխանում է Նեպտունը, երազում մարմնավորվում է ծովի տեսքով: Նեպտունի նախատիպ Մեծ մայրը կամ աշխարհի Մայրը երազում ներկայացնում է կոլեկտիվի անգիտակցականը` բառի լիարժեք իմաստով:

Այսպիսով` ի՞նչ է երազատեսությունը հարցին կարելի է կարճ պատասխանել. դա ենթագիտակցությունից դուրս եկող երևույթ է, ուր անջատված են մեր կյանքի համար իրական համարվող զգացումները: Այդ ժամանակ (երազում) ոգական մարդն ապրում է ապագայում, առաջ անցնելով իրական կյանքից, ուստի առաջինն է ապրում ապագան:

Նյութը Էլյա Հովհաննիսյանի Ճակատագրի ծածկագրերը շարքի "Ինչ անել" գրքից:


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 23 июн 2010, 15:29 
Не в сети
Մասնագիտացող
Аватара пользователя

Зарегистрирован: 19 май 2010, 20:59
Сообщений: 267
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
24 раз в 23 сообщениях
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
գիտեք որ մի քիչ պարապել կարելի է պատվերով երազ տեսնել է :) օրինակ ես ուզում եմ տեսնել իմ ապագան, անցյալ կյնաքը, ես ինչին, այս ինչ դեպքը, ես եսօր ուսումնասիրում եի իմ անցյալ կյաքը և պարզվեց ես կենսաբանական փորձեր եի անում բացահայտում եի քրոմոսոմների կառուցվածը... :gyi:

_________________
Միայն թե չմոռանալ...


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 23 июн 2010, 15:41 
Не в сети
Մասնագիտացող
Аватара пользователя

Зарегистрирован: 13 май 2010, 12:56
Сообщений: 344
Медали: 1
тест (1)
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
6 раз в 6 сообщениях
Очков репутации: 3

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ցանկության դեպքում կարելի է տեսնել :D

_________________
Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին....


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 23 июн 2010, 18:22 
Не в сети
Մասնագիտացող
Аватара пользователя

Зарегистрирован: 19 май 2010, 20:59
Сообщений: 267
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
24 раз в 23 сообщениях
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
բա ոնցցցցց :)

_________________
Միայն թե չմոռանալ...


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 24 июн 2010, 11:11 
Не в сети
Մասնագիտացող
Аватара пользователя

Зарегистрирован: 13 май 2010, 12:56
Сообщений: 344
Медали: 1
тест (1)
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
6 раз в 6 сообщениях
Очков репутации: 3

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Դե Կան մասնագետներ չէ :dumaet: :dumaet:

_________________
Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին....


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: ԵՐԱԶՆԵՐ
Новое сообщениеДобавлено: 24 июн 2010, 13:11 
Не в сети
Մասնագիտացող
Аватара пользователя

Зарегистрирован: 19 май 2010, 20:59
Сообщений: 267
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
24 раз в 23 сообщениях
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
:yes:

_________________
Միայն թե չմոռանալ...


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 14 ]  На страницу 1, 2  След.

Часовой пояс: UTC + 4 часа



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB
Ընկերներ Հաջողության գաղտնիքներ... ԿՅԱՆՔԸ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ Ուզու՞մ եք իրականացնել Ձեր երազանքները