ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ

Բարի գալուստ! Այս ֆորումում քննարկվում է Անձնական ԻնքնաԿատարելագործման վերաբերյալ թեմաներ: Խորհուրդ չի տրվում մինչև 18 տարեկան անձանց մուտքը:
Текущее время: 05 сен 2010, 20:53

Часовой пояс: UTC + 4 часа




Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 7 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Հաջողության գաղտնիքներ: Ցանկանալ և հասնել:
Новое сообщениеДобавлено: 11 апр 2010, 11:35 
Не в сети
Հաջողակ
Հաջողակ
Аватара пользователя

Зарегистрирован: 26 мар 2010, 13:42
Сообщений: 92
Медали: 1
тест (1)
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
2 раз в 2 сообщениях
Очков репутации: 15

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այստեղ գիրք են գրում :)

_________________
Հաջողակ լինելը սովորություն է: Այն կարելի է ձեռք բերել!


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: Հաջողության գաղտնիքներ: Ցանկանալ և հասնել:
Новое сообщениеДобавлено: 11 апр 2010, 11:37 
Не в сети
Հաջողակ
Հաջողակ
Аватара пользователя

Зарегистрирован: 26 мар 2010, 13:42
Сообщений: 92
Медали: 1
тест (1)
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
2 раз в 2 сообщениях
Очков репутации: 15

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հյուրանոցի առջև մարդկանց մի մեծ ամբոխ էր հավաքվել: Երեխաները վազվզում էին մեծերի ոտքերի արանքով, կանայք ինչ-որ բան էին շշնջում, տղամարդիկ էլ լուռ կանգնած ինչ-որ բանի էին սպասում: Հանկարծ ամբոխի միջից մեկը բացականչեց` "Նա է!": Հեռվից երևաց շքեղ մեքենան, որին ուղեկցում էին ոստիկանական մի քանի մեքենաներ: Մի քանի րոպե անց, մեքենաների շարասյունը արդեն հյուրանոցի դիմացն էր:

Վարորդը շտապ իջավ մեքենայից և արագ քայլերով մոտեցավ ետևի դռանը, որպեսզի բացի այն: Սակայն նա չէր հասցրել շրջանցել մեքենան, երբ դուռը բացվեց և "նա" դուրս եկավ մեքենայից: Մարդկանց ետևի շարքերում մի թեթև խառնաշփոթ սկսեց, բոլորը գլուխները բարձրացնում էին, որպեսզի տեսնեին "նրան": Թիկնապահներով շրջապատված` "նա" շարժվեց դեպի հյուրանոցի աստիճանները: Անցնելով մարդկանց շարքերի միջով, "նա" մերթընդմերթ ժպտում էր ոմանց, մյուսներին ձեռք էր մեկնում: Երբ նրանք բարձրացան աստիճաններով և հայտնվեցին հյուրանոցում, ամբոխը սկսեց քիչ-քիչ ցրվել: "Իրականում նա ավելի հմայիչ է, քան ես պատկերացնում էի" - շշնջաց մի կին: "Տե՞սար, թե ինչպիսի վստահությամբ էր քայլում" - պատասխանեց մյուսը:

"Նա"-ն 90-ամյա հայազգի ճանաչված գործարար ու բարեգործ, աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկն էր` Մարիո Բերբերյանը, որը եկել էր մասնակցելու իր հերթական հյուրանոցներից մեկի բացմանը:

_________________
Հաջողակ լինելը սովորություն է: Այն կարելի է ձեռք բերել!


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: Հաջողության գաղտնիքներ: Ցանկանալ և հասնել:
Новое сообщениеДобавлено: 11 апр 2010, 12:31 
Не в сети
Մասնագիտացող
Аватара пользователя

Зарегистрирован: 21 дек 2009, 11:54
Сообщений: 198
Cпасибо сказано: 2
Спасибо получено:
3 раз в 3 сообщениях
Очков репутации: 31

Добавить очки репутацииУменьшить очки репутации

Ամբոխը ցրվեց, բայց այդ ամբոխի միջից մեկը դեռ շարունակում էր իր տեղում կանգնած “նրա” ետևից նայել:


Ահա նա մտավ իր սեփական նորաբաց հյուրանոցը: Ահա և իրեն ծափահարություններով դիմավորում ու շնորհավորում են հարյուրավոր հյուրեր: Այդ մարդկանց մեջ նա տեսնում է իր ընտանիքի անդամների հպարտ ու երջանիկ դեմքերը, տեսնում է իր գործընկերներին, աշխատակիցներին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պատվավոր հյուրերին, որոնք եկել են նրան իրենց հարգանքը մատուցելու ու հերթական հաջողության համար շնորհավորելու համար: Ահա և նա կանգնած է հատուկ իր ելույթի համար պատրաստված բեմահարթակի վրա: Բոլորը սպասում են, որ նա այս անգամ էլ մի սրամիտ ճառ կարտասանի, որն էլ իսկապես պատրաստվում էր անել: Բայց հանկարծ վերջին պահին փոխեց մտադրությունը ու նախօոք պատրաստած ճառը կողքի դնելով` սկսեց խոսել այդ պահին իր զգացածի մասին.

- Հարգելինե´րս, այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի նշենք այս հյուրանոցի բացումը: Շատ հաճելի է, որ ևս մեկ անգամ տեսնում եմ ձեզ բոլորիդ մի վայրում հավաքված: Բայց այսօր ուզում եմ ձեզ պատմել հորս մասին, ավելի ճիշտ, այն խոսքերի, որ շատ տարիներ առաջ հայրս ինձ ասաց, ու առանց որոնց ես այսօր այստեղ կանգնած չէի լինի: Երբ դեռ բավականին երիտասարդ էի, ունեի բազում մտահաղացումներ, նպատակներ, երազանքներ, բայց քանի որ մենք գաղթածներ էինք ու հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում, այդ երազանքները ինձ մեծ ցավ էին պատճառում: Այդ չքավորությունը ինձ և´ ստիպում էր փող վաստակելու ելքեր փնտրել, և´ հուսահատության գիրկն էր գցում: Մի օր, երբ այդպիսի հուսահատ վիճակում էի, հայրս եկավ մոտս, ձեռքը դրեց ուսիս, իմաստությամբ լի աչքերով երկար նայեց ինձ ու ասաց.

- Երբեք մի´ հուսահատվիր: Ինչ որ ցանկանում ես անել` արա´: Արա´ առանց վարանելու` հավատելով քո ուժերին, հավատալով, որ մոտդ ամեն ինչ կստացվի: Հաղթահարի´ր կասկածներդ, վախերդ ու սկսածդ ցանկացած գործ ավարտին հասցրու` անկախ հանդիպած դժվարությունների ու վերջնական արդյունքի: Սկսի´ր ու ավարտի´ն հասցրու:

Այս խոսքերը ամբողջ կյանքում ուղեկցել են ինձ: Ամենահուսահատ պահերին դրանք հնչում էին գլխումս ու ստիպում նոր ելքեր, նոր ուղիներ փնտրել խնդիրներս լուծելու ու գործս ավարտին հասցնելու համար:

Հիմա ես կանգնած եմ ձեր առջև ու ձեր դատին եմ հանձնում ավարտուն ևս մի գործ, որն ինձ համար մի նոր փուլի սկիզբ է: Եվ ես` իննուսնամյա ծերունիս, ձեզ ասում եմ. ինչ էլ ցանկանում եք անել` արե´ք: Սկսե´ք ու ավարտին հասցրեք:

Մի պահ քար լռություն տիրեց, բայց անմիջապես հետո սրահը ծափահարություններով ողողվեց: Նա որոշ ժամանակ անցկացրեց հյուրերի հետ, հետո որոշեց հեռանալ: Ամեն անգամ իր կյանքի մի նոր գործ ավարտին հասցնելով` մենակ մնալու, ամենի ինչ վերանայելու, վերաիմաստավորելու կարիք էր ունենում:

Բայց երբ դուրս եկավ հյուրանոցի դռնից, ի դեմս մի մուրացիկի` նրա առջև կանգնեց իր անցյալը: Նա տեսավ իր անցյալում մեծ կարևորություն ունեցող մի անձնավորության` իր մանկության ընկերոջը:



Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: Հաջողության գաղտնիքներ: Ցանկանալ և հասնել:
Новое сообщениеДобавлено: 12 апр 2010, 12:00 
Не в сети
Հաջողակ
Հաջողակ
Аватара пользователя

Зарегистрирован: 26 мар 2010, 13:42
Сообщений: 92
Медали: 1
тест (1)
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
2 раз в 2 сообщениях
Очков репутации: 15

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սկզբում նա աչքերին չհավատաց: Ինչը՞ կարող էր մանկության ընկերոջը, որը ինչպես ինքն էր կարծում կյանքում իր արժանի տեղը պետք է արդեն գտած լիներ, ստիպել հեռանալ հայրենիքից և մուրացկան դառնալ օտար Եվրոպայում: Նա ևս մի քանի քայլ կատարեց այդ մարդու ուղղությամբ, որպեսզի հաստատ համոզվի, որ չի սխալվել: Այդ ընթացքում թիկնապահներից երկուսը շարժվեցին մուրացկանի ուղղությամբ, հավանաբար ցանկանում էին ճանապարհից հեռացնել նրան:
"Ետ եկե´ք" - բացականչեց նա, - "հանգիստ թողեք նրան": Թիկնապահները կանգնեցին տեղում: Նկատելով տիրոջ հուզմունքը, նրանք կարծես թե ինչ-որ բան հասկացան:
Նա իջավ աստիճաններով, ապա դանդաղ քայլերով մոտեցավ մուրացկանին, որը ավելի շուտ հիշեցնում էր վայրի ինչ-որ մարդու` չլողացած, չսափրված, կեղտոտ ու պատառոտված շորերով:Ո´չ մի կասկած այլևս չկար: Դա նա էր` ընկերը, որին վերջին անգամ տեսել էր 74 տարի առաջ և չնայած այդքան ժամանակ էր անցել, ճանաչեց միանգամից:
Ուզում էր որևէ բան ասել, բայց մտքերով տեղափոխվեց անցյալ...

1936 թվականի ամառն էր: 16-ամյա Մարիոն աևդեն մի քանի օր էր ինչ ավարտել էր դպրոցը: Սկզբում մայրը առաջարկեց նրան գնալ գյուղ, մի քանի շաբաթ հանգստանալ պապիկի մոտ: Բայց Մարիոն չէր ուզում հանգստանալ:
"Ի՞նչ եմ արել, որ հանգստանամ" - զարմացած մտածում էր նա: Երիտասարդ էր, եռանդուն, գլուխը լի էր տարբեր գաղափարներով, որոնք ցանկանում էր իրագործել:
"Մարիո, Մարիո!" - լսվեց դրսից: Նա գլուխը դուրս հանեց տան իր սենյակի պատուհանից:
Շահենն էր` ընկերը:

_________________
Հաջողակ լինելը սովորություն է: Այն կարելի է ձեռք բերել!


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: Հաջողության գաղտնիքներ: Ցանկանալ և հասնել:
Новое сообщениеДобавлено: 19 апр 2010, 13:38 
Не в сети
Մասնագիտացող
Аватара пользователя

Зарегистрирован: 21 дек 2009, 11:54
Сообщений: 198
Cпасибо сказано: 2
Спасибо получено:
3 раз в 3 сообщениях
Очков репутации: 31

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Երբ տեսավ ընկերոջը, հիշեց, որ նրա հետ պայմանավորվել էին հանդիպել: Արդեն քանի օր էր, ինչ մտքերը խառն էին: Պետք է կարևոր որոշում կայացներ, որը կփոխեր իր ամբողջ կյանքը: Դրա համար էլ ընկերոջը կանչել էր, ցանկանում էր կիսվել մտքերով ու խորհուրդ հարցնել:

Կարծես հեռվից եկող ինչ-որ ձայն լսեց: Երբ անցյալի պատկերները ցրվեցին, հասկացավ` ինչպես և շատ տարիներ առաջ ընկերն իր անունն էր տալիս: Էլ ավելի մոտեցավ նրան, վերցրեց ընկերոջ ձեռքը, միասին նստեցին ավտոմեքենան և մեկնեցին քաղաքից դուրս գտնվող իր առանձնատուն:

Որոշ ժամանակ անց ընկերը մաքուր հագնված, հարդարված ընթրիքի սեղանի շուրջ քաղցն էր հագեցնում: Իսկ նա նայում էր այդ մարդուն ու փորձում էր նրա մեջ ճանաչել մանկության ընկերոջը:

Եվ նորից վերադարձավ անցյալ:

Իր ընտանիքը ապրում էր շատ ծանր պայմաններում: Բազմանդամ ընտանիքի միակ աշխատողը հայրն էր, որ հազիվ էր հոգում ընտանիքի կարիքները: Անընդհատ ինչ-որ բանի կարիք ունեին` մի օր հացի, մի օր տաք հագուստի: Հիվանդ մոր համար անհրաժեշտ դեղերի փող չունեին: Փողի պակասը խլել էր ընտանիքի հանգիստը: Մի օր Բեյրութում ապրող մորաքրոջից նամակ եկավ: Մորաքրոջ ամուսինը այնտեղ գորգերի խանութ ուներ, ապրում էին բարեկեցիկ կյանքով, ու հնարավորության դեպքում գումարով օգնում էին իրենց: Այս անգամ մորաքույրը առաջարկում էր ընտանիքով տեղափոխվել իրենց մոտ: Ամուսինը պատրաստվում էր նոր խանութ բացել և նրան օգնող ու վստահելի մարդ էր հարկավոր: Նա էլ առաջարկեց, որ Մարիոյի հայրը իրեն օգնի: Բայց երբ հայրը լսեց այդ մասին, կտրականապես մերժեց այդ առաջարկը: Նա չէր ցանկանում հեռանալ հայրենիքից: Նա համաձայն էր ընտանիքը թողնել այդ թշվառ վիճակում, բայց իր երկրից չհեռանալ: Նա շատ ուժեղ կամքի տեր, բայց համեստ մարդ էր, կյանքից շատ բան չէր պահանջում ուզում էր ապրել համեստ, բայց խաղաղ կյանքով:

Երբ Մարիոն լսեց հոր որոշման մասին, շատ բարկացավ: Նա չէր պատրաստվում անընդհատ տեսնել քրոջ ու եղբոր կիսաքաղցած դեմքերը, չէր ցանկանում, որ մայրը ցավերի մեջ տանջվեր դեղերի բացակայության պատճառով, չէր ցանկանում ուղղակի գոյատևել: Ուզում էր ապրել մարդավարի, որ ընտանիքը ապահովված լիներ և երբեք ոչնչի կարիք չունենար: Մորաքրոջ առաջարկը այս թշվառությունից դուրս գալու մի հնարավորություն էր տալիս, իսկ համառ հայրը մերժում էր: Արդեն քանի օր է, ինչ մտածում էր այդ մասին, երբ որոշեց խոսել Շահենի հետ: Այս ամենը պատմելուց հետո նրան հայտնեց, որ եթե հայրը չընդունի այդ առաջարկ, ապա այն ինքը կընդունի, կգնա Բեյրութ, կաշխատի մորաքրքոջ ամուսնու մոտ ու ընտանիքին էլ կօգնի:

Ընկերը զարմացած նայեց իրեն ու հարցրեց.
-Մարի’ո, մի՞թե չես ցանկանում կրթություն ստանալ, մասնագիտություն ձեռք բերել, նոր աշխատանքի անցնել:
-Ո’չ, չեմ ցանկանում: Ինչի՞ս է պետք մի քանի տարի անիմաստ վատնել կրթության վրա, այն դեպքում, երբ կարող եմ փող վաստակել, ընտանիքիս օգնել:
-Բայց կհամարձակվես արդյոք գնալ անծանոթ երկիր, որի լեզուն անգամ չգիտես, հեռու լինել հարազատներիցդ, ծանոթ միջավայրից:
-Ոչ միայն կհամարձակվեմ, այլ նաև կանեմ: Ես լի եմ աշխատելու, ինչ-որ բանի հասնելու ցանկությամբ: Ճիշտ է` սկզբում դժվար կլինի, բայց ցանկության դեպքում ամեն դժվարություն էլ հաղթահարելի է:
-Օրինակ ես քեզ պես չէի կարողանա: Այդ մասին մտածելուց անգամ ահավոր վախ եմ զգում: Ես ինձ քո հոր պես չեմ պատկերացնում հայրենիքից ու հարազատներից հեռու: Ես ցանկանում եմ հենց այստեղ կրթություն ստանալ, դառնալ ուսուցիչ, ընտանիք կազմել ու ապրել խաղաղ կյանքով:
Իսկ որոշմանդ մասին ե՞րբ ես պատրաստվում ծնողներիդ ասել:
Մի պահ խոժոռվեց, երբ պատկերացրեց ծնողների արձագանքը: Հետո պատասխանեց.

-Հենց այսօր երեկոյան էլ կպատմեմ: Որքան շուտ ասեմ, այնքան շուտ կհարմարվեն այդ մտքի հետ ու մի օր շուտ կլինեմ Բեյրությում:

Երբ երեկոյան ծնողներին տեղեկացրեց որոշման մասին, մայրը սկզբում շատ հուզվեց, հետո մի տեսակ համառ ու վստահ հայացքով նայեց ամուսնու վրա, որը լռում էր, ու ասաց.

-Եթե իմ որդին պատրաստվում է գնալ, այդ դեպքում ես ու երեխաններն էլ ենք գնում նրա հետ , եթե դու չես ցանկանում գալ, դա քո խնդիրն է, բայց ես չեմ պատրաստվում իմ որդուն օտար երկրում միայնակ թողնել, բացի այդ էլ մի՞թե մեզ բավական չէին այսքան զրկանքները, ժամանակն է, որ մենք էլ ինչ-որ բանի հասնենք:
Նա երբեք իր մորը չէր տեսել ամուսնուն հակաճառելիս: Բայց երբ հայրը լսեց մոր խոսքերը, տանից դուրս եկավ և երկու օր ոչինչ չէր խոսում: Բոլորն անհամբեր սպասում էին հոր որոշմանը: Երկու օր հետո նա ասաց, որ սկսեն պատրաստվել ուղևորությանը: Կգնան ամբողջ ընտանիքով:

Հանկարծ ուսին զգաց մեկի ձեռքի ծանրությունը: Երբ ետ շրջվեց, տեսավ Շահենին:


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: Հաջողության գաղտնիքներ: Ցանկանալ և հասնել:
Новое сообщениеДобавлено: 08 май 2010, 20:47 
Не в сети
Նորեկ
Аватара пользователя

Зарегистрирован: 22 апр 2010, 15:19
Сообщений: 8
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
0 раз в 0 сообщении
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Նա նայում էր իրեն արցունքոտ աչքերով, ապա արտասանեց.
_Ընկերս քեզ շատ էի կարոտել, Աստված դեռ կա,նա իսկապես երբեք չի մոռանում իր զավակներին:Շնորհակալ եմ, որ թշվառ մուրացկանիս օթևան տվեցիր:
Մարիոն նայում էր այս մարդուն և տեսածին չէր կարողանում հավատալ. Երբեմնի հզոր կամքի տեր, երբեք չհուսահատվող իր ընկերը գտնվում էր նման հոգեվիճակում:
<<Ի՞նչ խաղ էր խաղացել Ամենակարող Կյանքը նրա հետ: Ի՞նչպես էր հայտնվել նա այստեղ>>:Այս հարցերը նրան տեսնելուց ի վեր պտտվում էր Մարիոյի գլխում:
Արդեն ուշ էր, երկուսն էլ շատ էին հոգնել իրադարձություններով լի օրվանից և խոսակցությունը հետաձգեցին նոր օրվան:
Մարիոն շատ զբաղված էր գործերով: Չնայած նա կարող էր իրեն թույլ տալ գործերով չզբաղվել,սակայն նախընտրում էր ամեն ինչ իր հսկողության տակ պահել:
Արդեն երեկո էր: Ընթրիքից հետո ընկերները գնացին ընթերցասրահ
_Գիտես քո Հայաստանից մեկնելուց հետո քեզ հաճախ եմ հիշել : Ախ, Մարիո, Կյանքը երբեմն շատ դաժան է: Երազանքներիս կեսը կարողացա իրականացնել, իսկ մնացած կեսը...
Քո մեկնումից մի քանի ամիս անց ես ընդունվեցի համալսարան: Սովորում էի գերազանց:Համալսարանն ավարտելուց հետո ինքնակամ , չնայած ընտանիքիս աղաչանքներին, ընդգրկվեցի խորհրդային բանակի կազմում( երևի լսած կլինես այդ տարիներին ԽՍՀՄ-ը անընդնհատ գտնվում էր ռազմական վտանգավոր գոտում): Հայրենիքս պաշտպանելը, գիտես, միշտ էլ կյանքիցս առավել եմ դասել: Հետո, հեռագրով, իմացա, որ հորս առողջական վիճակը վատացել է: Ստիպված թողեցի զինվորական կյանքս` վերադարձա տուն: Ավաղ, չհասցրեցի,-Շահենի աչքերը սկսեցին փայլել արցունքից:
_Գիտես որն էր հորս վերջին կամքը:
Մարիոն լուռ էր, զգում էր, որ ընկերոջն անհրաժեշտ էր թեթևանալ այսքան տարիների ընթացքում կուտակած մտքերից, այլապես կխենթանար:


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
 Заголовок сообщения: Re: Հաջողության գաղտնիքներ: Ցանկանալ և հասնել:
Новое сообщениеДобавлено: 27 май 2010, 23:31 
Не в сети
Հաջողակ
Հաջողակ
Аватара пользователя

Зарегистрирован: 26 мар 2010, 13:42
Сообщений: 92
Медали: 1
тест (1)
Cпасибо сказано: 0
Спасибо получено:
2 раз в 2 сообщениях
Очков репутации: 15

Добавить очки репутацииУменьшить очки репутации
- Հորս մահից հետո, - շարունակեց նա, - ես մի քանի տարի ապրեցի անիմաստ, սակայն տարիներն անցնում էին և որոշ ժամանակ անց հավաքեցի ուժերս և որոշեցի դասավորել կյանքս: Կրթությունս բավարար էր պետական որևէ հիմնարկում աշխատանքի անցնելու համար: Ծանոթներիցս մեկը, որի հետ միասին սովորել էինք, մեկնել էր ֆրանսիա և աշխատանքի էր անցել Լիոնի համալսարանում: Ասում էին, որ նա բավականին լավ է հաստատվել և նրան մեծ ապագա է սպասվում: Ես նույնպես որոշեցի բախտս փորձել Եվրոպայում և 1948 թվականի գարնանը նստեցի ինքնաթիռ ու թողեցի հայրենիքս:

Շահենի աչքերում արցունքներ հայտնվեցին:
- Չգիտեմ ինչ կլիներ հիմա, եթե այդ ժամանակ մնայի Հայաստանում: Սակայն որոշումը կայացրած էր: Սկզբում ամեն ինչ շատ լավ էր: Լիոն ժամանելուն պես հասկացա, որ այստեղ կարող եմ նոր կյանք սկսել: Մոտս եղած գումարը բավական էր տուն վարձելու և մի քանի ամիս ինձ պահելու համար: Ժամանելուց երկու շաբաթ հետո կապնվեցի ծանոթիս հետ և հայտնեցի այստեղ գալուս նպատակը: Իմանալով, որ ես Ֆրանսիայում եմ, նա իրոք ուրախացավ:
- Սա շատ լավ հնարավորություն է քեզ համար, - ասեց նա, երբ մենք ջերմ հանդիպումից հետո հանգիստ նստած խոսում էինք իմ մասին, - ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի քեզ աշխատանք գտնենք:
Եվ այդպես էլ եղավ, 2 ամիս անց ես արդեն աշխատում է Լիոնի համալսարանի տնտեսագիտության բաժնում: Աշխատանքը դուրս շատ էր գալիս: Ես ամեն առավոտ զարթնում էի բարձր տրամադրությամբ, հագնվում, ապա գնում համալսարան: Վաստակած գումարներս բավական էին ոչ միայն առօրյա ծախսերս հոգալու համար, այլև նույնիսկ եկավ ժամանակը, երբ ես որոշեցի բնակարան գնել: Գումարի կեսը հավաքել էի տարիների ընթացքում, մյուս մասն էլ որոշեցի պարտք անել աշխատանքային ընկերներիցս` մի քանի տարվա ընթացքում վճարելու պայմանով: Բնակարանս գնեցի Լիոնի կենտրոնական փողոցներից մեկում, հիասքանչ, 3 սենյականոց, շքեղ մի տարածք: Ամեն ինչ կարծես թե չէր էլ կարող ավելի լավ լինել: Ես ապրում էի անհոգ, աշխատում, վաստակածս գումարներով փակում էի պարտքերս և նույնիսկ սկսել էի շքեղ կյանք վարել: Երբեմն ճաշում էի Լիոնի ճանաչված նկարիչներից ոմանց հետ, երբեմն էլ թեյ խմում քաղաքային ոստիկանության պետի հետ: Խնջույքներ էինք կազմակերպում, քեֆեր անում, մի խոսքով այն, ինչի մասին շատերը կարող էին միայն երազել: Սակայն ամեն ինչ փոխվեց 1957 թվականի ճգնաժամի ժամանակ: Համալսարանը, մյուս շատ այլ պետական հիմնարկների և մասնավոր ընկերությունների պես հայտնվեց ծանր վիճակում: Լինում էին դեպքեր, երբ աշխատավարձը ուշացնում էին մի քանի ամիս: Իսկ ես պետք է վճարեի պարտքերս: Վիճակս սկսեց վատանալ: Իրավիճակը շտկելու համար սկսեցի աշխատել նաև տեղի գիշերօթիկ դպրոցում: Վաստակած գումարներս մի քիչ շատացան և վիճակս կարծես կրկին լավանում էր: Սակայն ինչքան շատ էի սկսում վաստակել, անյքան ավելի շատանում էին ծախսերս, եվ արդյունքում չէի կարողանում ոտքի կանգնել: Իսկ 1958 թվականի ամռանը, երբ պետությունը որոշեց ծախսերը կրճատելու նպատակով կրճատել պետական աշխատողների քանակը, ես հայտնվեցի դրանց ցուցակում: Իսկ պարտատերերը պահանջում էին պարտքերը:
Ես վաճառեցի բնակարանս, վճարեցի բոլոր պարտքերս: Սակայն առողջական վիճակս վատացել էր: Միաժամանակ երկու տեղ աշխատելը և անքուն գիշերներ անցկացնելը ասեցին իրենցը: Հայտնվեցի հիվանդանոցում: Իսկ բուժվելը նույնպես գումար արժեր: Բնակարանիս վաճառքից մնացած ողջ գումարը հազիվ հերիքեց ինձ բուժվելու և հաջորդող մի քանի ամիսները ապրելու համար: Սակայն գումարս ավարտվեց, իսկ գործ չկար և ես հայտվեցի փողոցում: Այդ օրվանից մինչ այսօր շատ բան չի փոխվել:
Ախ~ Մարիո, - խորը հոգոց հանեց նա, - ինչքան խաբուսիկ էր այդ ամենը: Հիմա եմ հասկանում, որ ես անկախ չէի և առաջին հերթին ես անկախ չէի ֆինանսապես: Այդ ժամանակ ես չէի մտածում, որ երկար չեմ դիմանա, եթե հանկարծակի զրկվեմ եկամտիս միակ աղբյուրից` աշխատանքից: Իսկ աշխատանք կունենաի թե չէ, որոշում էին ուրիշները: Իմ բախտն էլ այդպես բերեց: Կամ միգուցե՞ այդտեղ բախտի բան չկա, միգուցե՞ մեր ընդունած որոշումներն ու կատարած քայլերն են ձևավորում մեր ապագան: Ինչևէ, արդեն ուշ է և ես երևի թե երբեք չեմ ստանա այդ հարցիս պատասխանը:
Սակայն տեսնում եմ, - նրա դեմքին վերջապես ուրախության մի նշույլ հայտնվեց, - որ քեզ մոտ ամեն ինչ ավելի բարեհաջող է դասավորվել: Պատմիր ընկերս, ինչպես դասավորվեց քո կյանքը մեր բաժանումից հետո:

_________________
Հաջողակ լինելը սովորություն է: Այն կարելի է ձեռք բերել!


Вернуться к началу
 Профиль Отправить email  
Cпасибо сказано 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 7 ] 

Часовой пояс: UTC + 4 часа



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB
Մեր ընկերները Հաջողության գաղտնիքներ... Հաջողակ տղամարդկանց մասին Կայք - տեղեկատվական բլոգ Аветис Казанчян